Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց 

Ձնաբքի կամ ուժգին քամու ժամանակ ճանապարհը փակելն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել.

«Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղացող առատ ձյան և ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով ՀՀ մի շարք ավտոճանապարհներին դժվարացել է երթևեկությունը, իսկ առանձին ճանապարհահատվածներ, սաստիկ ձնաբքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվում են երթևեկության մասնակիցների համար: 


Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակում ճանապարհաշինարարները ՀՀ ավտոճանապարհներին պարբերաբար կատարում են մաքրման, աղավազով, ավազով կամ կոպիճով մշակման աշխատանքներ, այնուամենայնիվ որոշ երթևեկության մասնակիցների մոտ առաջացել է դժգոհություն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից՝ ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանման և շահագործման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: 
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը: 


Ավտոճանապարհը մաքրվում է ձյան տեղումից հետո, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է լինում: Դրան հաջորդում է աղով և ավազով մշակումը: Եթե ձյունը երկարատև է, ճանապարհը պարբերաբար մաքրվում և մշակվում է, որպեսզի ձյան շերտը 3-4 սմ-ից ավելի չլինի: Տեղացող թաց ձյան, ձնաբքի և ավտոճանապարհի մակերևույթի ջերմաստիճանի նվազման հետևանքով ճանապարհի մակերևույթին առաջանում է խիտ ձնային և մերկասառցային ծածկույթ: Մերկասառույցի դեպքում նախապես ճանապարհի մշակումը չի օգնում, քանի որ ջերմաստիճանի -7°C-ից նվազման դեպքում, աղը կորցնում է իր հատկությունները և աղավազային խառնուրդը չի հալեցնում սառցային ծածկույթը, ուստի աղավազով մշակումը դառնում է անարդյունավետ:

Նման դեպքերում օգտագործվում է ավազ կամ կոպիճ, սակայն սաստիկ ձնաբքի դեպքում, երբ փռված ավազը կամ կոպիճը անմիջապես ծածկվում է ձյան շերտով՝ նույնպես դառնում է անարդյունավետ: Մերկասառույցի առաջացման դեպքում ժամանակ է պետք այն հալվելու համար: Նման դեպքերում, անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ձնաբքի դադարումը, կրկին մաքրումը և մշակումը, ավելի նպատակահարմար է այդ ճանապարհահատվածները ժամանակավոր փակելը կամ որոշ տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ կիրառելը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության առանձին ճանապարհահատվածներին առկա իրավիճակների, սահմանափակումների, անցանելիության, ճանապարհաշինարարների կողմից կատարվող ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքների մասին երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն ապահովելու նպատակով, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև ԱԻՆ-ը՝ համացանցի և այլ հասանելի միջոցներով պարբերաբար տեղեկացնում են ազգաբնակչությանը:

Անվտանգության տեսնակյունից ձնաբքի կամ ուժգին քամու ժամանակ ճանապարհի փակելը ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, որպեսզի վարորդները և քաղաքացիները չհայտնվեն ձյունաբքում և խուսափենք մարդկային ցրտահարումներից և զոհերից։
Առաջարկում եմ դիտալ նաև հղումով ստորև տեսանյութերը, որոնք նկարահանված են ՀՀ միջպետական տարբեր ճանապարհահատվածներում․

https://www.facebook.com/…/pcb.213793599…/2137935176274801/…

https://www.facebook.com/…/pcb.213793599…/2137935226274796/…

https://www.facebook.com/gor221311/videos/2134656726602646/ 
Միաժամանակ ստորև հղումներով կարող եք տեսնել, որ նույնիսկ այնպիսի զարգացած երկրներում ինչպիսիք են Մեծ Բրիտանյան, ԱՄՆ, Ռուսաստան և այլն, անվտանգությունից ելնելով փակում են ճանապարհը և հորդորում քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ ճանապարհորդելուց։
https://www.express.co.uk/…/Snow-UK-traffic-news-roads-clos…
https://fox40.com/…/i-5-closed-through-grapevine-as-snow-c…/
https://fox40.com/…/storm-watch-eastbound-i-80-closed-at-c…/
http://www.fox34.com/…/30…/road-closures-due-to-snow-and-ice

Քաղաքացիների անվտանգությունը համարում ենք առանցքային և առաջնային խնդիր։
Մաղթում ենք բարի և անվտանգ ճանապարհ, և ևս մեկ անգամ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-գրել է նախարարը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ին
Ամենադիտված