Խինես Մելենդեսը հանդիպեց ակումբների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
Տեսանյութեր
ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն այսօր հանդիպեց հայկական ակումբների տեխնիկական տնօրենների և մանակապատանեկան ծրագրերի զարգացման պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Ինչպես Խինես Մելենդեսը, այնպես էլ Արմեն Գյուլբուդաղյանցը և Արթուր Ազարյանը նշեցին, որ միայն ծրագիր գրելը բավական չէ, առավել կարևոր է համատեղ աշխատանքը և դրանց իրականացումն ակումբների կողմից: Մելենդեսը նշեց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարզչական կրթությանը, հետևողական լինել մարզչական արտոնագրերի շնորհման հարցում: Ըստ Մելենդեսի՝ շատ կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից ֆուտբոլում: Հանդիպման մնացած մանրամասները՝ տեսանյութում՝ ստորև.


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)