Ինչո՞ւ են փակվում կայացած կառույցները. պատգամավորի հարցը՝ նախարարին (տեսանյութ)
ՔաղաքականԸստ իմ ունեցած տեղեկությունների՝ «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կոմիտե» հիմնադրամի մասնաճյուղերը ստացել են ծանուցագրեր առ այն, որ սույն թվականի մարտի 16-ին պետք է փակվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը և հավելեց, որ իր համար հասկանալի չէ՝ ինչու են փակվում այդ կայացած կառույցները: Նա հարց ուղղեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին.
«Ինձ համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ են փակվում այդ կայացած կառույցները և ստեղծում նորերն այն դեպքում երբ որ միայն 2018 թվականին ՓՄՁ պետական աջակցության շրջանակում մոտ 4000 սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկությունների տրամադրվել է 8900 աջակցություն»,-ասաց Եղիազարյանը:
Եղիազարյանը հետաքրքվեց՝ արդյոք նպատակահարմար չէ այս ամենը իրականացնել արդեն գործող կառույցների միջոցով: «Չփակենք գործողները և ստեղծենք նորերը»,- ասաց Եղիազարյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել