Ադրբեջանն առաջիկայում նորից փորձելու է առևանգել խաղաղ բնակիչների. Էլիբեգովա (տեսանյութ)
Տեսանյութեր«Ադրբեջանական քարոզչությունը տարեցտարի թվեր է մոգոնում, թե ինչպիսի վնաս է կրել Արցախյան պատերազմի պատճառով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Խոսելով Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի մասին, ադրբեջանագետը նշեց, որ Կարենը պետք էր Ալիևի վարչակարգին, որպեսզի խաղաքարտ ունենար իր երկու դիվերսանտների հետ փոխանակելու համար, որոնք դատված են Արցախում:
«Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետև կարծում եմ, որ Ադրբեջանը նորից է փորձեր անելու սահմանից առևանգել մարդկանց: Ցավոք սրտի, այդ պրակտիկան Ադրբեջանի իշխանությունները փորձելու են շարունակել այնքան ժամանակ, մինչև իրենց ուզածին հասնեն»,-հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)