Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց 

Քննչական կոմիտեն հակադարձում է փաստաբանին. Կոմիտեն գործել է օրենքի շրջանակում

Տեսանյութեր

2019թ մարտի 3-ին` ժամը 18:50-ին, «Աբովյան» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ ազդրի դրսային մակերեսի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նույն մարզի մի բնակիչ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 3-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: Կոտայքի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող:

Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնություն, դեպքի վայրը:

Նախնական տվյալներով՝ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գործող «Խճուղի» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որը հետագայում շարունակվել է ռեստորանային համալիրին հարող՝ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում»,- ասաց Նաիրա Հարությունյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ դեպքի վայրում՝ «Խճուղի» ռեստորանային համալիրի մոտ կատարվել է զննություն, որի ընթացքում պարզվել է, որ ռեստորանի ավտոկայանատեղիի աջակողմյան հատվածում առկա է փոքր մուտք, որտեղից մուտք է բացվում դեպի հյուրանոցային համալիր, որը գտնվում է անմիջապես «Խճուղի» ռեստորանի կողքին` Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղի 2/3 հասցեում:

«Նկատի ունենալով, որ հիշյալ հյուրանոցային համալիրում, ինչպես նաև ռեստորանային համալիրում ողջամտորեն կարող են առկա լինել հանցագործության հետքեր և անհրաժեշտ է կատարել լրացուցիչ քննչական գործողությունները, հիշյալ տարածքում առկա շինությունների մուտքերը կնքվել են դեպքի վայրի զննության ընթացքում: Դեպքի վայրի պահպանությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնին՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ-1106-Ն որոշման համաձայն իրականացնելու համար»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ Քննչական կոմիտեի կողմից հիշյալ շինությունների մուտքերը կնքելու փաստը շահարկումների առիթ է հանդիսացել տարածքի սեփանակատիրոջ փաստաբան Գեորգի Մելիքյանի կողմից, որն իր ֆեյսբուքյան էջում նախաքննական մարմնի կողմից օրենքով սահմանված գործողությունները փորձել է ներկայացնել որպես անօրինական արարք:

«Փաստաբանի կողմից գործի վերաբերյալ արված հայտարարությունների առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանում և ոչ մի գործողություն, այդ թվում հիշյալ տարածքի շինությունների մուտքերը կնքելու փաստը սահմանված է օրենքով: Ավելին, դեպքի վայրի պահպանությունը իրականացվել է մինչև 07.03.2019թ. և այսօր դատարանի որոշմամբ կատարվել է խուզարկություն և հայտնաբերվել են հրացան ու դանականեր: Հորդորում ենք անհարկի հայտարարություններով չխեղաթյուրել իրականությունը և նախաքննական մարմնի օրինական գործողությունները չդարձնել շահարկումների առարկա»,- ընդգծեց Հարությունյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ին
Ամենադիտված