Տասը հոգով մնացած «Արսենալ»-ը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Ռեն»-ին ու պարտվեց 1:3 հաշվով:
Մեկնարկցի 3 րոպե անց Ալեքս Այուոբին բացեց հաշիվը:
42-րդ րոպեին դաշտի տերերի կազմում պատասխան գոլը խփեց Բուրիգոն: Երկրորդ խաղակեսում` 65-րդ րոպեին Նաչո Մոնրեալը դարձավ ինքնագոլի հեղինակ: 88-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց Սարը:
Նշենք, որ հյուրերը հանդիպումն ավարտեցին 10 հոգով.41-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ ու դաշտից հեռացվեց Սոկրատիսը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին:
Լուսանկարները` Daily Mail-ից

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան