Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Գրավատների հարցը հասավ ԱԺ. ակցիաները չեն դադարի, մինչև ընդհանուր հայտարարի չգան

Տնտեսություն

Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ: Նիստը ղեկավարում էր ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը։

«Ուզում եմ շեշտել, որ սա ուղղակի աշխատանքային նիստ է և որևէ որոշում վերջնական չէ, ուղղակի քննարկում է»,- նիստի սկզբում ասաց Հայկ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ հարկերի մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում։ Գրավատների համար պետական տուրքը դառնում է 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի համար 3միլիոն, փոխանակման դիլերների համար 8 միլիոն, վարկային կազմակերպությունների համար՝ 3 միլիոն դրամ։ Նիստի սկզբում Հայկ Գևորգյանն ասաց, որ հանձնաժողովը ստացել է նամակ, որի տակ ստորագրել են մի շարք տնտեսվարող սյուբեկտներ։ Քննարկմանը ներկա էին նաև անհատ ձեռներեցներ, գրավատների և փոխանակման կետերի շահերի պաշտպաններ։ Նրանք հանձնաժողովին ներկայացրին իրենց պահանջները և որոշակի հաշվարկներ։

Նիստի մասնակից Աշոտ Մխեյանն ասաց. «Մեր ընտանիքի գրավատան պորտֆելը փոքր է, մոտ 20 միլիոն դրամ, եթե մենք այդքան աշխատենք, որը անհնար է, քանի որ մենք Արարատի մարզում ենք գործում։ Անգամ հնարավոր է՝ չկարողանանք վճարել աշխատողների աշխատավարձերը։ Մենք ունենք 2 օպերատոր- աշխատակից և 1 ոսկերիչ։ Դա մեր ընտանեկան բիզնեսն է, մենք մինչ այս ամեն ինչ արել ենք, որ չկորցնենք մեր բիզնեսը։ Հիմա հաստատ կփակվենք»։

«Փոխանակման կետերի տուրքը 60 անգամ բարձրացնելու դեպքում, փոքր ձեռնարկությունները չեն կարող մրցակցել բանկերի հետ», ասաց փոխանակման կետերի ներկայացուցիչ Արամայիս Խաչատրյանը՝ հավելելով.

«Բանկերը 15-ից ավել գործառույթ ունեն։ Բանկերի մասնաճյուղերի պետտուրքը 350.000 է, իսկ գլխամասինը՝ 7 միլիոն դրամ։ Փոխանակման կետերն ունեն մեկ գործառույթ, բայց պետք է վճարեն 3 միլիոն դրամ։ Սա անհամաչափ մոտեցում է։ Մենք հույս ունենք, որ երկխոսության միջոցով կկարողանանք արդյունքի հասնել, բայց մինչ այս, մեզ հետ որևէ քննարկում չի եղել։ Դեռևս 10 տարի առաջ ԿԲ-ի կողմից խիստ օրենքներ ընդունվել են, օրինակ, եթե փոխանակման կետը մի անգամ ՀԴՄ չտա, տուգանվում է 4 միլիոն դրամով կամ զրկվում է լիցենզիայից։ Հայաստանում գործում է 231 փոխանակման կետ, որից մոտավորապես 80-ը՝ մարզերում։ Վերջին 10 տարում փոխանակման կետերի շահույթը նվազել է 2.2%ով»։

Արամայիս Խաչատրյանը հավելեց, որ նման կետերը հնարավորություն ունեն միայն փոքրածավալ գործարքներ կատարելու (100.000 դրամի դեպքում, հաճախորդից անձնագրի պահանջով), իսկ բանկերը 400.000-ից ավել գումարի դեպքում են պահանջում անձնագիր։

Գրավատների ներկայացուցիչ Մհեր Գևորգյանն ասաց՝ «Նման բարձրացում անելուց առաջ պետք է հանրային քննարկումներ արվեին, մանրամասն ուսումնասիրվեր շուկան։ Ոչ մի պետական պաշտոնյայից չենք ստացել մեր հարցերի պատասխանները։ Մենք որոշակի հաշվարկներ ենք արել։ Օրինակ՝ մեր հաշվարկներով, մոտ նման կետերի 30%-ը կփակվի, արդյունքում մի քանի հարյուր մարդ կմնա գործազուրկ։ Կա նաև շրջանառության նվազում, պատճառներից են ՝ ոսկու արտարժույթի նվազումը, տնտեսական խնդիրները, բացի դա, բանկերի և վարկային կազմակերպությունները լոմբարդային վարկեր են տրամադրում, որը նույնպես բացասական ազդեցություն է ունենում։ Կա 128 գրավատուն, կեսից ավելին Երևանում են։ Այս օրենքից հետո հիմնականում նման կետեր կմնան միայն Երևանում։ Փոխանակման կետերի և գրավատների շահերով զբաղվող ընկերության ներկայացուցիչն ասաց՝ «Գրավատներն այն ձեռնարկություններն են, որոնք օգնում են հրատապ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց։ Թե′ արագության, և թե′ հրատապության առումով, մարդիկ նախընտրում են գրավատներից օգտվելը։ Բացի դա՝ փոքր գումարների դեպքում բանկերում վճարում են՝ 1500-2000 դրամ (80-90000 վարկի դեպքում), իսկ գրավատների դեպքում մի քանի հարյուր դրամ։ Սա ձեռնտու է հասարակության համար»։

«Փոփոխություն հաստատ պետք է արվի, բայց բարձրացվող թիվը ռացիոնալ պետք է լինի»,- իր խոսքում ասաց Աժ պատգամավոր Արտակ Մանուկյանը։ Նա հավելեց՝ «Սկզբունքորեն սխալ է համեմատել բանկերի հետ։ Այս պահին նման շահույթ ունեցող կետերի համար ամսական գրեթե 5000 դրամ տուրքը փոքր թիվ է, բայց հասկանալի է, որ 3 միլիոնն էլ շատ մեծ թիվ է։ Գրավատների ներկայացուցիչներն ասացին՝ եթե ԿԲ-ն տուրքի չափ որոշի, կքննարկեն այդ հարցը։ Այս որոշան թիվը քննարկելի չէ։ Պետք է լինեն խելամիտ թվեր։

Նիստի վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ կրկին հանդիպել՝ արդեն նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Հայկ Գևորգյանը խորհուրդ տվեց մասնակիցներին՝ ունենալ առավել հիմնավորումներ խնդրի շուրջ։ Մեր հարցին, թե ինչ են անելու այս կետերի աշխատակիցները, եթե իրենց պահանջները չբավարարվեն, Մհեր Գևորգյանը պատասխանեց. «Այս պահին էլ շարունակվում են մեր բողոքի ակցիաները և բոլորի անունից կարող եմ ասել ՝ դրանք չեն դադարի, մինչև ընդհանուր հայտարարի չգանք»։

Ասպրամ Փարսադանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված