Զանգել եմ, ուսանողի ձայնով կուրսային պատվիրել, ասացին՝ էջը 500 դրամ. պատգամավոր (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Զեկուցողը Հովհաննես Հովհաննիսյանն է: Պատգամավորն այս նախագծով առաջարկում է կասեցնել դիպլոմային և կուրսային աշխատանքեր վաճառող կազմակերպությունների գործունեությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ասաց. «Ընդամենը 20 րոպե առաջ ես կապվեցի Կուրսային.am կայքի հետ: Ուսանողի ձայնով, վախվորած խնդրեցի, որպեսզի ինձ համար գրեն կուրսային՝ սահմանադրական իրավունքի վերաբերյալ: Թեման էլ չհստակեցրեցին: Ասացին՝ խնդիր չկա. էջը՝ 500 դրամ»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)