«Երբեք չեմ թողնի․ և դու ինձ մի թող». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Բլոգոսֆերա
Դերասանուհի, երգչուհի ԱՆի Երանյանն ինստագրամյան իր էջում հայրիկի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Այս լուսանկարն ավելի քան 10 տարեկան է... Բայց կարծես երեկ լիներ... Ժամանակը թռչում է, եւ ինձ թվում է՝ չեմ հասցնում վայելել ծնողներիս։ Այո՛, մենք նույն քաղաքում ենք ապրում, բայց, ցավոք, կրկին հազվադեպ ենք հանդիպում... Վազում ենք, շտապում, չենք հասցնում... Տխրում ես, երբ խորամուխ ես լինում իրադրությանը...
Աստված քեզ առողջություն եւ երկար տարիների կյանք տա, հայրիկ։ Դու իմ իդեալական հայրն ես։ Ինչպես ասում են, «ծնողներին չեն ընտրում»։ Բայց եթե այդպիսի հնարավորություն լիներ, ես, ամեն դեպքում,կընտրեի ձեզ։ Ծնունդդ շնորհավոր, իմ թանկ ու մտերիմ մարդ։ Միշտ հիշում եմ քո մասին, փայփայում եւ երբեք չեմ թողնի։ Եվ դու ինձ մի թող։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)