Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ 

ՊՎԾ-ն հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել

Բլոգոսֆերա

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Այն ներկայացնում ենք ստորև. 

«Հաշվի առնելով բազմաթիվ գրավոր և բանավոր հարցումները, ինչպես նաև հասարակության լայն զանգվածների ցուցաբերած հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանը ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելու։

Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաններ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ, ինչի կապակցությամբ ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝
1) «մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի համար առաջարկվել է «հեմոդիալիզի պարագաներ ապրանքների մատակարարված լինելը» նախադասությունը փոխել «բժշկական պարագայի կամ գործիքների մատակարարում» նախադասությամբ։

2) «մատակարար ընկերությունը պետք է ունենա Fresenius Medical Care ընկերության կողմից տրված 4008S սարքերը վերանորոգելու հավաստագիր» նախադասությունը առաջարկվել է հանել, քանի որ հայտարարվել է պարագաների (ապրանքների) գնման, այլ ոչ թե ծառայությունների մատուցման մրցույթ։ Հատկանշական է նաև այն, որ հիշյալ սարքը վերանորոգելու հավաստագիր առավելապես կարող է ունենալ գործնականում Fresenius Medical Care ընկերության պաշտոնական ներկայացուցիչը համարվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն։

3) Գնման մրցույթով պահանջվող առարկաների տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող է մասնակցել միայն Fresenius Medical Care ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, քանի որ գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների տեխնիկական բնութագրերով սահմանվել են կոնկրետ Fresenius Medical Care ընկերության կողմից արտադրվող մոդելներ՝ FX-8, F-7HPS, F-8HPS։
Ներկայացված առաջարկությունները մասամբ ընդունվել են բժշկական կենտրոնի կողմից, ինչի արդյունքում կազմակերպված մրցույթին մասնակցել են նաև այլ ընկերություններ, որոնցից ոմանք հաղթող են ճանաչվել մրցույթի մի քանի ընթացակարգերում, իսկ «Ֆրեզեն» ՍՊԸ-ն առաջարկել է ավելի ցածր գին, քան վերջինս առաջարկել էր նախորդ տարիների ընթացքում, որի արդյունքում տնտեսվել է շուրջ 12 մլն. դրամ, և սա դեռ առաջին մրցակցային գնման դեպքում։ Հատկանշական է, որ հակառակ հասարակության մեջ լայն տարածում գտած թյուր կարծիքին՝ հիշյալ մրցույթում «Զորաշեն» ՍՊԸ-ն որևէ մասով հաղթող չի ճանաչվել։ Հարկ է նշել, որ համանման առաջարկություններ են ներկայացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, որոնք չեն ընդունվել, ինչի արդյունքում մրցույթին մասնակցել է միայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցակցային մրցույթի համեմատ նույն ապրանքները ձեռք են բերվել 30%-ով ավելի թանկ գներով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին իրացված ապրանքների և մաքսային արժեքների համեմատությամբ պարզվել է, որ իրացված 1,600,999.0 հազ. դրամի պարագաների մաքսային արժեքը կազմել է 722,670.0 հազ. դրամ, այսինքն՝ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գներով։ Արդյունքում ստացվում է, որ միայն հեմոդիալիզի սարքերի և պարագաների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար (պետական բյուջեից ֆինանսավորման արդյունքում) գնման մրցույթներին մասնակցելով ապահովում է գերշահույթ։

Հեմոդիալիզի ծառայությունները պետական պատվերի շրջանակներում մատուցվում են նաև այլ՝ ոչ պետական (մասնավոր) բժշկական կենտրոններում, որոնցից որոշներում տեղադրված են նույն Fresenius Medical Care ընկերության սարքավորումները, սակայն հեմոդիալիզի պարագաները ձեռք են բերվում նաև այլ մատակարարներից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը
Ամենադիտված