Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց (տեսանյութ)
Տեսանյութեր
Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլում:
Մրցաշարի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Ֆինլանդիայի հավաքականին ու պարտվեց 0:2 հաշվով:
Հանդիպման 14-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆրեդրիկ Յանսենը: 78-րդ րոպեին հյուրերի գոլային առավելությունը կրկնապատկեց Պյուրյու Սոյրին:
Հիշեցնենք, որ ընտրական փուլի առաջին տուրում Գյուլբուդաղյանցի թիմը 1:2 հաշվով զիջել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:
Լուսանկերը` ՈՒԵՖԱ

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան