Արմեն Գյուլբուդաղյանցը` հավաքականի պարտության մասին (տեսանյութ)
Տեսանյութեր
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնաբանել է ընտրանու պարտությունը: Հիշեցնենք, որ մեր ընտրանին Եվրո-2020-ի ընտրական փուլում սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի հավաքականին:
«Սխալ եղավ, դրա համար գոլ բաց թողեցինք: Առանց սխալների գոլեր չեն լինում: Պարզ գոլեր եղան: Մենք էլ ունեցանք գոլային պահեր, սակայն չկարողացանք օգտագործել դրանք»,-ասել է մարզիչը:
Մարզիչը նշել է, որ հաջորդ խաղում թիմի գլխավոր նպատակը պետք է լինի ազգին ուրախացնելը` լավ խաղով ու լավ արդյունքով:
«Մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի: Արդեն չորս երիտասարդ ֆուտբոլիս իրենց նորամուտը նշել են հավաքականում: Կփորձենք լավացնել խաղը ու ազգին ուրախացնել»,-հավելել է Գյուլբուդաղյանցը:
Մանրամասն` ՀՖՖ-ի տեսանյութում
Լուսանկարը` ՀՖՖ


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)