Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները ՀՀ վարչապետի և Երևանի քաղաքապետի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր 

Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը ՀԱՊԿ-ում

Բլոգոսֆերա

Քաղաքապետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարտի 28-ին ԱԺ-ում տեղի ունեցավ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցում, որի ժամանակ պատգամավորներից մեկը բավական խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորին և անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի ձախողմանը, հայտարարեց.«Երբ որ դուք ասում եք՝ ՀԱՊԿ-ում դուք ձախողել եք, ինչո՞վ ենք ձախողել: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև այնտեղ հիմա մեր ձայնը լսելի է, մենք մեր ասելիքն ասում ենք, որ մեր նկատմամբ հարգանքը մեծացել է: Այդտեղ թե մենք մի ժամանակավոր պաշտոն մի ամիս ավել ենք զբաղեցրել, թե պակաս՝ դա էլ է գնահատման չափանիշ: Ես չեմ կարող արգելել, որ դա վերցվի գնահատման չափանիշ, բայց ինձ համար չափանիշները այլ են»: 

Հետաքրքիր է, ՀՀ վարչապետն ի՞նչն է հաղթանակ համարում... Այն, թե ինչպես ՀԱՊԿ անդամ երկրներն արձագանքեցին Հայաստանի անհեռատես և անտրամաբանական քայլերին, երբ հետ չկանչելով Յուրի Խաչատուրովին, որը մինչև 2020 թ-ի փետրվար ամիսը որպես ՀՀ ներկայացուցիչ զբաղեցնելու էր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, քրեական գործ հարուցեցին վերջինիս դեմ և հետախուզում հայտարարելով՝ ցեխ շպրտեցին Արևմուտքի կողմից «Պուտինյան ՆԱՏՕ» անվանվող ռազմաքաղաքական կառույցի վրա... 

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ այլ երկրի դա Հայաստանին չէր ների... Այո՛, Փաշինյանը Խաչատուրովին հետ կանչեց, բայց ինչ ստացավ դրա դիմաց, որ հիմա էլ, ըստ վարչապետի, «մեր ձայնը լսելի է դարձել և մեծացել է մեր նկատմամբ հարգանքը ՀԱՊԿ-ում»... Զարմանալի է, ՀԱՊԿ գլխավոր քարուղարի պաշտոնի շուրջ ընթացող բանակցություններում հայամետ ո՞ր որոշման արդյունքում է պարոն Փաշինյանն այդ եզրահանգման եկել...Այդպիսի կարծիք կարելի էր հայտնել միայն այն դեպքում, եթե Հայաստանի մի այլ ներկայացուցիչ փոխարիներ Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում... Սակայն իրականությունն այն է, որ ՀԱՊԿ անդամ ոչ մի երկիր համաձայն չէ, որ Խաչատուրովին փոխարինի մի այլ հայաստանցի... Ավելին` նրանք կողմ են Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը, ում կտրականապես մինչև հիմա դեմ է Հայաստանը...
Ցավով պետք է արձանագրեմ, որ կամ պարոն Փաշինյանն ինքնախաբեությամբ է զբաղվում և ՀԱՊԿ-ում իր ձախողումը ներկայացնում է որպես ձեռքբերում կամ էլ բացարձակ չի հասկանում արտաքին քաղաքականությունից և հպարտանում է «բարոյական հաղթանակներով» ժամանակավոր պաշտոնն,ըստ Փաշինյանի մի ամիս ավել կամ պակաս զբաղեցնելը մեծ բան չէ իր համար (Բելառուսի ներկայացուցիչը դեռ չի դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և այդ կառույցը ղեկավարում է Մոսկվայի ներկայացուցիչը)... Սակայն միջազգային հարաբերություններում «բարոյական հաղթանակ» կոչվածը ուտոպիա է, չկա՛ այդպիսի բան... Պարոն Փաշինյանը պետք է հասկանար, որ Մոսկվայում և ՀԱՊԿ անդամ այլ երկրների մայրաքաղաքներում բացարձակապես հետաքրքիր չէր Խաչատուրով անձը...
Նրանց համար անընդունելի էր այն, որ Երևանն իր հապճեպ քայլերով տարրականորեն խայտառակեց այդ ռազմաքաղաքական կառույցը... Հավելեմ, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, որն այդ պահին տնօրինում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, առանց ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ համաձայնության փաշինյանական մեթոդներով հետ կանչեր իր ներկայացուցչին ալյանսի գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա ավելի վատ վերաբերմունքի կարժանանար, քան Փաշինյանին արժանացրեցին ՀԱՊԿ անդամ երկրները...
Ավելի լավ կլինի ՀՀ իշխանություններն ընդունեն, որ Երևանի ՀԱՊԿ-յան քաղաքականությունը ձախողված է և ՀՀ ներկայացուցչին թույլ չեն տա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնել մինչև 2020 թ-ի փետրվար ամիսը... 

Ի դեպ, հետ կանչելով Խաչատուրովին` ՀՀ իշխանությունները զարմանալիորեն չձերբակալեցին վերջինիս, իսկ հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ տեղի ունեցած ընդունելության ժամանակ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հատուկ դիմավորում էր «հանցագործ» Խաչատուրովին և ուղեկցում նրան սրահ... 
Հ.Գ. Ի պատասխան Փաշինյանի «ՀԱՊԿ-ում հաղթանակած և հարգված» լինելու մասին հայտարարությանը` Կրեմլը պատասխանեց իր "բարձրախոսներից" մեկի՝ վերլուծաբան, Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի շուրթերով, որը հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում ձեռք է բերել սկանդալային երկրի համբավ... Որքանով հասկանալի է, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու Փաշինյանի փորձը արտաքին քաղաքականություն ոլորտում կիրառելու հնարքները չանցան...»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՀՀ վարչապետի և Երևանի քաղաքապետի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասը
Ամենադիտված