Վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել. նախարար
Բլոգոսֆերա
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքի էջում կոչ է արել բոլոր վարորդներին ամառային անվադողերով չերթևեկեն։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են գրանցվել։
Ճանապարհները սպասարկող ընկերությունները ակտիվորեն զբաղված են ձնամաքրման աշխատանքներով։
Բոլոր վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել, չվտանգել իրենց, ուղևորների և երթևեկության մնացած մասնակիցների կյանքը և առողջությունը»,- գրել է նախարարը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան