«Գրեթե ոչ ոք չգիտի Իրանի մերձկասպյան տարածքներում գործող «կասպիական» խմբերի մասին»
Բլոգոսֆերա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքի էջում գրում է.
Համոզված եմ, որ Հայաստանում շատերը գիտեն Իրանում լուսանցքային դերակատարություն ունեցող հակահայկական և հակաիրանական ուղղվածության պանթյուրքական խմբերի մասին, որոնք պարբերաբար կարողանում են անհամաչափ աղմուկ բարձրացնել՝ ի վերջո հիմնականում թիրախ դառնալով իրանական անվտանգության ուժերի կողմից ձերբակալությունների։
Սակայն մեզանում գրեթե ոչ ոք չգիտե Իրանի մերձկասպյան տարածքներում գործող համաիրանական և տեղական ազգայնական հայացքներ ունեցող, այսպես կոչված, «կասպիական» խմբերի մասին, որոնցից մեկն, իմիջիայլոց, հենց վերջերս, ի նշան Հայաստանի և հայության հետ բարեկամության, Գիլան նահանգում պարզել է հայկական դրոշը և հանդես եկել հայամետ հայտարարությամբ։
Առաջ Աստված, կարծում եմ՝ հնարավոր կլինի առաջիկայում մանրամասն հոդվածով ներկայացնել ժամանակակից «կասպիական» հոսանքները, որոնք արմատներով հասնում են մինչև 20-րդ դարասկզբի՝ Միրզա Քուչակ խանի առաջնորդած ջանգալիական շարժում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)