Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում
Բլոգոսֆերա
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը ստուգել է՝ Հայաստանի հետ սահմանին տեղակայված Պետական սահմանապահ զորքերի՝ «Գազախ» սահմանային ջոկատի սահմանային-մարտական կետերի ծառայողական-մարտական պատրաստվածությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, ըստ որի հայկական բանակը ամբողջ սահմանի երկայնքով կրակի տակ է պահել ադրբեջանական դիրքերը: Ադրբեջանի ՊՆ-ն լավ կլինի առաջին հերթին փորձի ՊՍԾ գեներալի հետ հստակեցնի , թե վերջին օրերի ընթացքում ինչ նպատակով է Էլչին Գուլիևը այցելում առաջնագիծ ու ինչու է հենց իր այցելության ընթացքում նման դեպքեր գրանցվում: Սրանից առաջ էլ ադրբեջանցի զինծառայողները գեներալի այցելության օրը փորձել էին դիրքեր առաջ տալ, որի ընթացքում համարժեք պատասխան էին ստացել ու հետ քաշվել»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան