Արսեն Թորոսյանն անդրադարձել է իր տեղակալի ձերբակալմանը
Բլոգոսֆերա
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․
«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասներ այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»։
Ավելի վաղ հայտնել էինք առողջապահության փոխնախարարի ձերբակալման մասին։ Լուրեր են պտտվում, որ ձերբակալվածը Արսեն Դավթյանն է։ Նախարարը հաստատեց այս լուրը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը