Օպերային թատրոնի տնօրենի անունը փնտրեք այլ տեղում. Հասմիկ Պապյան
Բլոգոսֆերա
Հանրահայտ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը հերքում է տեղեկատվությունը, թե ինքը նշանակվելու է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվելու տեղեկատվությունը։ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր այդ պաշտոնից։ Տիկին Ղարիբյանը հայտարարել էր, որ արդեն նոր նշանակումը կա եւ նոր տնօրենը կներկայացվի ապրիլի 1-ին։
«Ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,- Ֆեյսբուքի միջոցով փոխանցել է Հասմիկ Պապյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)