Անելիքի բացակայության պատճառով քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան․ Աղասի Ենոքյան
Բլոգոսֆերա
Նիկոլ Փաշինյանի թիմում սկսվում են ինտրիգներ, որ քանի որ ոչ թիմը, ոչ ղեկավարը չգիտեն ինչ քաղաքական կուրս է անհրաժեշտ վարել, իսկ անելիքի բացակայության պատճառով քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը․
«Մամուլն ու ֆեյսբուքը ասում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմում սկսում են ինտրիգներն ու դրանց հաջորդող քաոսը։ Առանց «կեղծ լուրերի» էլ, նայելով ձերբակալությունների ու պաշտոնանկությունների ցանկին, կարելի նման հետեւությունն անել։
Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու եւ զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձեւակերպելու պրոբլեմի առաջ։ Վտանգն այն է, որ անելիքի բացակայության պատճառով, քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան, որն այժմ «ձեռի հետի», օժանդակ նպատակի կարգավիճակում է։
Այս դեպքում անգամ դիկտատուրային անցնելը չի փրկի, քանի որ երբեք կոռուպցիան չի կարող լինել իշխանության հիմնական նպատակը։ Անգամ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն իրենց դիկտատուրան ու կոռուպցիան ինքնանպատակ չեն անում»,- ասված է նրա գրառման մեջ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը