«Հրապարակ». Որն է հեռանալու իրական պատճառը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի երկարամյա գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը` ԽՍՀՄ պետական ականավոր գործիչ Ալեքսան Մատվեյիչի որդին: Նա 20 տարուց ավելի կառավարում էր սկզբում Սոցներդրումների հիմնադրամը, ապա՝ Տարածքային զարգացման։ Տարիներ շարունակ հիմնադրամը դպրոցներ, մանկապարտեզներ, ինֆրաստրուկտուրա է կառուցել Հայաստանում։ Մեր տեղեկություններով, նա դեռ աշնանը ցանկացել է հեռանալ, սակայն հոգաբարձուների խորհուրդը, որը միջազգային կառույցների ներկայացուցիչներից է կազմված, կանխել է դա։ Մենք փորձեցինք պարզել, թե որն է դիմում գրելու պատճառը, ասացին՝ Կիրակոսյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն, թոշակի անցնելու կապակցությամբ։ Բայց իրական պատճառը, կարծում ենք, նոր իշխանությունների՝ հին կադրերին չհանդուրժելու եւ իրենց թիմակիցներին յուղոտ պաշտոնների տեղավորելու մեջ է։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն