Հայտնաբերվել է տարեց կնոջ դի` բերանը կպչուն ժապավենով փակված, մարմնի վրա սուր կտրող առարկայից ստացած հետքերով
Արտակարգ Պատահար
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ժամը 11.50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 24 շենքի 13 բնակարանի բնակիչը տևակամ ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա եղել են սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են սպանվածի ինքնությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան