Մերձավանում մեքենան բախվել է քարե ցանկապատին. վարորդը մահացել է
Հասարակություն
911 ծառայություն ապրիլի 6-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան բախվել է տան պատին: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մերձավան գյուղի Հաղթանակի փողոցում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փողոցի տներից մեկի (տան հասցեն և սեփականատիրոջ տվյալները չի հաջողվել պարզել) քարե ցանկապատին, ինչի հետևանքով ցանկապատն ամբողջությամբ փլուզվել է (մոտ 14 քմ). վարորդը մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան