Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվել Իրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Փաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք» «Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ով Չինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ Միրզոյանին Փաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզում ՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի է 

Ռուանդայի հետ աշխատում ենք միջազգային մակարդակով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

Հայաստանը և Ռուանդան միասին աշխատելու հսկայական ներուժ ունեն՝ ի նպաստ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում  այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք կիսում ենք ընդհանուր ողբերգական պատմություն և այդ կորստի, այդ հսկայական հանցագործության բեռը հաղթահարելու և վերացնելու փորձը։ Մենք Ռուանդայի հետ համատեղ աշխատում ենք միջազգային մակարդակով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։ Ելնելով մեր սեփական, մեր ժողովրդի փորձից՝ մենք գիտենք, որ եթե խնդրին չես անդրադառնում, եթե չես պայքարում այդ հանցագործության դեմ, ապա այն հետապնդելու է սերունդներին: Այն հետապնդում է մեր ժողովրդի սերունդներին, քանի որ ողբերգության խորությունը զազրելի է»,-ասել է նա։

Նախարարը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան լուրջ և կարևոր ներդրում են կատարում ցեղասպանությունների, զանգվածային վայրագությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: «Մենք մտադիր ենք շարունակելու աշխատել միասին: Մենք նաև զարգացման հսկայական ներուժ և փորձ ունեցող երկրներ ենք, կարծում եմ, որ մենք այստեղ ունենք նաև ընդհանրություններ: Մենք ունենք խելացի զարգացման միջոցով մեր երկրի, ժողովրդի կարողություններն ուժեղացնելու և ընդլայնելու փորձառություն: Մենք հետևում էինք Ռուանդայում տեղի ունեցող հետաքրքիր զարգացումներին և նաև, թե դուք ինչպես էիք շեշտադրում խելացի զարգացման օրակարգը:  Ձեր երկիրը և ձեր նախագահը կանգնած են Smart Africa կենտրոնի և Աֆրիկայի խելացի զարգացման նախաձեռնության ակունքներում:  Սա անչափ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք Հայաստանում շատ մեծ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ»,-ընդգծել է նա։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների, նորարարության, խելացի լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում շատ մեծ ու շատ կարևոր զարգացում է գրանցում։  «Մենք շատ հետաքրքիր օրինակներ և փորձ ունենք։ Եվ դուք էլ ձեր փորձն ունեք։ Մենք պատրաստ ենք զարկ տալ երկու ժողովուրդների միջև լավ համագործակցությանը, հատկապես այս ոլորտում։ Կան տարբեր ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել և մենք պատրաստ ենք դա նույնպես կյանքի կոչել։ Իմ այցը հագեցած է կարևոր և հետաքրքիր հանդիպումներով. ես հենց նոր հանդիպում ունեցա խորհրդարանի նախագահի և նախագահի տեղակալների հետ։ Հետաքրքիր քննարկում ունեցանք և շահագրգռված ենք այցի մնացյալ հատվածով։ Իմ այցն ունենալու է նաև երկրորդ հատվածը. ծրագրի մի մասը նվիրված է մարդու իրավունքների ոլորտում մեր համագործակցության, ցեղասպանությունների կանխարգելման և զանգվածային վայրագությունների կանխարգելման շուրջ քննարկումներին,-հավելել է նա։

Զոհրաբ Մնացականյանը վստահեցրել է, որ իր  այցը կենտրոնանալու է նաև Հայաստանի և Ռուանդայի ժողովուրդների միջև համագործակցության զարգացման վրա:

«Ես այստեղ եմ եկել հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից՝ մեր համերաշխությունը հայտնելու Ռուանդայի կառավարությանը և ժողովրդին՝ Ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառումների անցկացման կապակցությամբ, և հենց սա է մեր այցի հիմնական նպատակը: Այցի ժամկետների ընտրության հարցում մեր ուշադրությունը կենտրոնացրել էինք հենց ապրիլի 7-ի վրա: Ահա թե ինչու եմ ես այստեղ և հուսով եմ, որ, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, մենք արդեն իսկ համատեղ աշխատելու ուղեգիծ ունենք»,-ասել է նա՝ հավելելով, որ հոկտեմբերին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը համագործակցության համար կարևոր, շատ օգտակար հարթակ է՝ շատ ամուր ներուժով։Այն նաև  հարթակ է, որ միավորում է մեր երկու ժողովուրդներին, մեր երկրներին։

«Մենք շատ շնորհակալ ենք, որ կարողացանք աշխատել նորանշանակ գլխավոր քարտուղարի` իմ լավ բարեկամ և հրաշալի անձնավորություն տիկին Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում նշանակումը տեղի ունեցավ Երևանյան գագաթաժողովի ժամանակ։Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և շահագրգիռ ենք քննարկելու Ռուանդայի և Հայաստանի միջև համագործակցության ամենատարբեր հարթակները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներով։ Ֆրանկոֆոնիան հենց այդպիսի հարթակ է: Հավատացած եմ, որ Ռուանդայի և Հայաստանի անդամակցությունը բազմակողմ ինտեգրացիոն հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՏՄ-ն, Աֆրիկյան Միությունը, ևս կարող է նպաստել մեր երկրների միջև երկկողմ համագործակցության ամրապնդմանը»,-նշել է նախարարն ու ընդգծել, որ Հայաստանի և Ռուանդայի միջև առկա է հստակ ներուժ՝ համատեղ աշխատանքով հզորացնելու և զարգացնելու երկու ժողովուրդներին և բնակչությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի էԳերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համարԲացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաներըՄեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լայենին արտասովոր մականուններ է տվելՍիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՄեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»Գելենջիկում լողափերը փակվել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի պատճառովՔաղաքագետը նշել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հնարավոր հետևանքըԶելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններԻ՞նչ է Patriot հրթիռային համակարգը և ինչու են դրա պաշարները սպառվում ամբողջ աշխարհումԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում էԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արելՄահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե ՄեսսինՌուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովԲուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրաՖրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության»Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակովԶելենսկին կոչով է հանդես եկել Ուկրաինային հասցված գիշերային հզոր հարվածից հետոՍլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ ՄիրզոյանինՀրազդանում բացվել է արհեստական բանականության գործարանԵկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվելՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը սկսել է թռչել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ թույլատրված երթուղիներից դուրսՄիլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվՏղամարդուն ձերբակալել են Telegram-ում վճարովի «աստղիկներ» ուղարկելու համարԷստոնիայում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունըԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ինՖոն դեր Լայեն․ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ հարվածեն Ռուսաստանի եկամուտների բոլոր աղբյուրներին«15 հազար դրամ նվեր»՝ խաբեության ծուղակ․ կեղծ կայքով գողանում են բանկային հաշիվների տվյալները
Ամենադիտված