Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումը կկայանա Մոսկվայում՝ Լավրովի մասնակցությամբ
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով, տեղի կունենա Մոսկվայում՝ մասնակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի։ Այս մասին «Москва-Баку» կայքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ «Մոտ ապագայում, մենք արդեն պայմանավորվել ենք, որ հանդիպում է լինելու իմ և Հայաստանի ԱԳ նախարարի միջև։ Կարծում եմ, որ Սերգեյ Վիկտորովիչը նույնպես կմասնակցի»,- ասել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին