Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Փաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք» «Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ով Չինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ Միրզոյանին Փաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզում ՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի է Մեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ» Զելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններ Թուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 

«Օտարի մանդատը ցեղասպանության և Արցախի կորստի ճանապարհ է». Վարուժան Ավետիսյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել  հայտարարությամբ:

Արդեն վտանգավոր սահմանին է հասնում իբրև թե պատերազմից խուսափելու նպատակով Արցախի հարցի լուծումը որևէ իրավասու միջազգային կազմակերպության կամ գերտերության մանդատին հանձնելու անհեթեթ և, ըստ էության, դավաճանական տեսակետի տարածումը։ Այս «հանճարեղ» հայտնագործությունը, որպես կանոն, հիմնավորվում է իսրայելապաղեստինյան հակամարտության կամ Կիպրոսի հարցի հետ համեմատությամբ։ Ընդ որում՝ այդ համեմատությունն այնպես է մատուցվում, կարծես թե իսրայելապաղեստինյան հակամարտությունը և Կիպրոսի հարցը մանդատի շնորհիվ խաղաղ ձևով, առանց պատերազմի արդեն բարեհաջող կերպով լուծվել են և հակամարտող կողմերն արդեն մեղր ու կարագ են դարձել իրար նկատմամբ։ Իրականում այս երկու հակամարտությունն էլ լուծված չեն, իսկ նրանց նկատմամբ ստանձնած օտար կամ միջազգային վերահսկողական գործընթացները վաղուց ձախողվել են և դադարել։

Այս ձախողված գործընթացները մեկ անգամ ևս ապացուցել են, որ գոյություն չունի անաչառ և շահ չհետապնդող մանդատ կամ այլ բնույթի միջազգային վերահսկողություն, և որ հենց մանդատատիրոջ շահերի միջամտությունն է հանգեցնում պատերազմի, որն ավարտվում է հակամարտության թույլ կողմի նկատմամբ դրա ուժեղ կողմի ուժային, պատերազմական լուծումների։ Իսրայելապաղեստինյան հակամարտության ընթացքում, երբ մանդատառու Բրիտանիան փորձեց իր շահերի միջամտությամբ ավարտին հասցնել գործը, երկու կողմից էլ հանդիպեց դիմադրության, ի վերջո 1948 թվականի մայիսի 15֊ին հրաժարվեց մանդատից, որից հետո անկախություն հռչակած Իսրայելը, որ ավելի ուժեղ էր, անցավ հարձակման, ընդլայնեց իր մանդատային տարածքը և մինչ օրս նույն ճանապարհով առաջ է շարժվում։ Կիպրոսը 1964 թ. անկախ է և նրա հարցում մանդատ չի եղել, ընդամենը փորձ է արվել ՄԱԿ֊ի զորքերի միջոցով հույն և թուրք հակամարտող համայնքներին զերծ պահել բախումներից։ Սակայն Կիպրոսի անկախ կարգավիճակը և Հունաստանի թուլությունը հանգեցրեցին ավելի ուժեղ Թուրքիայի հարձակման և Հյուսիսային Կիպրոսի զավթման։

Մինչ օրս էլ այդ վիճակն է։ Դարձյալ եղել է պատերազմ և չկա լուծում։ Ամենազավեշտալին և, միևնույն ժամանակ՝ վտանգավորն այն է, որ հիշյալ "հայտնագործությունը" իբրև թե չի ենթադրում մանդատառու կողմի զորքերի տեղակայում։ Մինչդեռ դա բացառված է։ Առանց ուժային բաղադրիչի ոչ մի մանդատառու չի կարող ստանձնել նման հանձնառություն։ Ավելին՝ Արցախի հարցի պարագայում դա պարտադիր կերպով ենթադրում է, որ պետք դադարեցվի ՀՀ փաստացի մանդատի գործողությունը, Արցախից դուրս բերվի ՀՀ ռազմական բաղադրիչը, վերացվի Արցախի նկատմամբ ՀՀ իրավազորությունը և արդյունավետ վերահսկողությունը և դրա փոխարեն հաստատվի նոր մանդատառուի վերահսկողությունը։ Եթե ՀՀ փաստացի իրավազորության և արդյունավետ վերահսկողության պարագայում են Արցախի այսօրվա իշխանիկները դավաճանական քայլեր կատարում, ապա ինչ կլինի այն ժամանակ, երբ Արցախը հայտնվի մեր ազգային շահի հաշվին իր շահերն իրացնելու նպատակ ունեցող օտարի վերահսկողության ներքո։ Այսքանով սահմանափակվենք, այս մանդատիստականության  անհեթեթությունն ու վտանգավորությունը առանց երկար֊բարակ բացատրությունների էլ հասկանալի է։ Միայն հավելենք, որ մանդատիստական այս «հայտնագործությունն» այսօր երկու շահառու ունի։

Առաջինը և գլխավորը Պուտինյան կրեմլն է, որ տարված է մի նոր ԽՍՀՄ֊ի ձևով Ռուսական կայսրությունը վերականգնելու մեռելածին գաղափարով և հանուն դրա նպատակ ունի մեր ձեռքով մեր տունը քանդել, Արցախն օտարել մեզանից և Հայաստանը իր մարզը դարձնել։ Երկրորդը անձնական շահի մոլուցքից կուրացած հայ գործիչներն են, որ միամտորեն կարծում են, թե Պուտինն իր նպատակին հասնելուց հետո իրենց կնշանակի տեղապահ։ Այս մարդիկ, ցավոք, կարճ հիշողություն ունեն։ Մոռացել են, որ հենց իրենց կյանքի ընթացքում մեկ անգամ արդեն փորձարկված ռուսական մանդատը հանգեցրեց պատերազմի, Արցախի հայ բնակչության ցեղասպանության ու բռնագաղթի, իսկ պայքարող հայ մարդիկ, այդ թվում՝ իրենցից շատերը, հայտնվեցին ադրբեջանական բանտերում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի էԳերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համարԲացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաներըՄեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լայենին արտասովոր մականուններ է տվելՍիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՄեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»Գելենջիկում լողափերը փակվել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի պատճառովՔաղաքագետը նշել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հնարավոր հետևանքըԶելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններԻ՞նչ է Patriot հրթիռային համակարգը և ինչու են դրա պաշարները սպառվում ամբողջ աշխարհումԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում էԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արելՄահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե ՄեսսինՌուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովԲուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրաՖրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության»Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակովԶելենսկին կոչով է հանդես եկել Ուկրաինային հասցված գիշերային հզոր հարվածից հետոՍլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ ՄիրզոյանինՀրազդանում բացվել է արհեստական բանականության գործարանԵկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվելՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը սկսել է թռչել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ թույլատրված երթուղիներից դուրսՄիլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվՏղամարդուն ձերբակալել են Telegram-ում վճարովի «աստղիկներ» ուղարկելու համարԷստոնիայում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունըԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ինՖոն դեր Լայեն․ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ հարվածեն Ռուսաստանի եկամուտների բոլոր աղբյուրներին«15 հազար դրամ նվեր»՝ խաբեության ծուղակ․ կեղծ կայքով գողանում են բանկային հաշիվների տվյալները«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասինՍոբյանինը հայտնել է Մոսկվային մոտեցող 9 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին Այս տարի ե՞րբ կնշվի խաղողօրհնեքըԶգուշացում․ Արարատյան դաշտում և մի շարք մարզերում բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվումԱբովյանում ոստիկանություն ու քննչական բաժին հասնելը՝ «փորձություն»․ գարշահոտություն, ջարդոնի վերածված մեքենաներ ու հակասանիտարական վիճակ«TRIPP-ը Ադրբեջանին անխոչընդոտ մուտք կտա դեպի Նախիջևան»․ ԱՄՆ դիվանագետը՝ երթուղու նպատակների մասինԵփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն է
Ամենադիտված