Անթույլատրելի է ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանների հանդեպ բռնության կիրառումը. իմքայլական պատգամավոր
Հասարակություն
Արդեն տեղեկացրել էինք, որ բողոքի ակցիա իրականացնող «Սպայկա» ընկերության և ոստիկանների միջև բախումներ են եղել։
Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ։ Հարցին, թե նախկինում ակցիաներ իրականացնող իշխանության համար արդյո՞ք արդարացված է նման քաղաքականությունը և բռնի ուժի կիրառումը, Գրիգորյանը պատասխանեց.
«Նախ, խուսափենք «բռնի» որակավորումից։ Եթե եղել են նման դեպքեր, ապա Օպերայի նման՝ կլինեն տեսանյութեր, և ոստիկանությունը կանդրադառնա դրանց և համապատասխան գնահատական կտա։ Կոշտ ուժի կիրառումն ինքնին չի բացառվում ոստիկանության կողմից։ Բացառվում է անհամաչափ և ապօրինի ուժի կիրառումը։ Եթե եղել են նման դեպքեր, օրենքի խախտում է եղել, ապա այդ արարքները կարժանանան համապատասխան գնահատականի։ Նախորդ նախադեպի՝ Օպերայի ժամանակ արձանագրվել են նման դեպքեր, կարծում եմ՝ հիմա էլ կարձանագրվեն, եթե դրանք եղել են»։
Պատգամավորը նշեց, որ նույնքան անթույլատրելի է համարում նաև ոստիկանների հանդեպ ակցիայի մասնակիցների կողմից բռնության կիրառումը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը