«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ով Չինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ Միրզոյանին Փաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզում ՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի է Մեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ» Զելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններ Թուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության» Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Սլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ Միրզոյանին 

Հայաստանը հարևաններից ակնկալում է ռազմատենչ հռետորաբանության դադարեցում. ԱԺ նախագահ

Քաղաքական

 Հայաստանի որեւէ ղեկավար որեւէ ռազմատենչ հայտարարություն չի անում, և Հայաստանը դա ակնկալում է իր հարեւաններից նույնպես: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության 140-րդ գլխավոր վեհաժողովում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը նշել է.

«Մեծարգո Նախագահ,

գործընկեր խորհրդարանականներ,

տիկնայք եւ պարոնայք,

թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհակալություն հայտնելով մեզ հյուրընկալողին՝ Կատարի Պետության խորհրդարանին, վեհաժողովի հիանալի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար:

Հայտնի լուսավորիչ Յոհան Հայնրիխ Պեստալոցին ասել է. «Այն կրթությունը, որը մենք խրախուսում ենք, կապված է այն տիպի հասարակության հետ, որը մենք ցանկանում ենք ստեղծել»: Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդը ոտքի ելավ արտահայտելու իր կամքը, որպեսզի ապրի այնպես, որ պաշտպանի մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններն այնպիսի իրավիճակում, որտեղ իրավունքի գերակայությունը երաշխավորված է: Մեր ժողովուրդը գիտակցել է իր ձգտումը՝ ամենախաղաղ, ոչ բռնի ձեւով, որն այժմ հայտնի է որպես թավշյա հեղափոխություն կամ հայկական ձեւով հեղափոխություն: Անշուշտ, մարդու իրավունքները եւ հավասար հնարավորություններն առաջնահերթություններ են նոր Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում: Մենք համոզված ենք, որ օրենքի գերակայությունը եւ ուժեղ քաղաքացիական հասարակությունը գրավական են ուժեղ հասարակության եւ հետեւաբար՝ ուժեղ պետության համար:

Այսօրվա ընդհանուր քննարկման թեման ծայրահեղ կարեւոր է խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ խորհրդարանները վճռորոշ դեր են խաղացել ժողովրդին կրթելու հարցում:

Խորհրդարանի դերն ակնհայտորեն ոչ միայն օրենքներ ընդունելն է եւ քաղաքականությունը: Խորհրդարանականները պարտականություն ունեն ամրապնդելու այն արժեքները, որոնց հավատում են՝ գործելով որպես բազմապատկողներ: Այս առումով արժի հիշատակել, որ Հայաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերին, գնահատվել են որպես ժողովրդավարական, թափանցիկ, ազատ եւ արդար ու հանրության մեջ վստահություն վերահաստատող, որը կորել էր անցյալ տասնամյակներում:

Մեր խորհրդարանը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության խրախուսմանը, որովհետեւ կարծում ենք, որ այն մարդու հիմնարար իրավունք է, եւ խորհրդարանի անդամները գործում են որպես դերակատարներ ապագա սերունդների համար: Հայաստանի նոր ղեկավարությունը շոշափելի ջանքեր է գործադրում խթանելու քաղաքացիության զգացումը եւ ամրապնդելու քաղաքացիական մասնակցությունը: Այս տեսանկյունից վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանելու Քաղաքացու օր: Այն կտոնվի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը՝ նշելու ազգային շարժումը, որը հանգեցրեց հայ ժողովրդի հաղթանակին, քանի որ վերահաստատվել է իշխանությունը խաղաղ ձեւով փոխելու ժողովրդի իրավունքը: Սա հիանալի առիթ է՝ խրախուսելու հասարակական երկխոսություն՝ կապված խաղաղության, անվտանգության եւ օրենքի գերակայության հետ:

Հուսով եմ, որ դուք կհամաձայնեք, որ նորարարությունը վճռորոշ դեր է խաղում 21-րդ դարի կրթության մեջ: Պետք է նշել, որ Հայաստանում կա բնական պաշարների պակաս, սակայն մեր երկիրը հսկայական մտավոր ներուժ ունի, այնպես որ զարմանալի չէ, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ՏՏ ոլորտի զարգացմանը, որը հանգեցնում է մի շատ հետաքրքիր երեւույթի. ՏՏ ոլորտի շատ հայ մասնագետներ կարող են աշխատել արտերկրում եւ պարադոքս է, որ այն չի հանգեցրել ուղեղների արտահոսքի: Ընդհակառակը, նրանք ի վիճակի են նպաստելու Հայաստանում տնտեսության զարգացմանը, եւ ուզում եմ հավաստիացնել, որ մեզ մոտ ՏՏ ոլորտին առնչվող կրթությունը սկսվում է շատ վաղ տարիքում: Հայաստանում մենք ունենք «Թումո» կենտրոններ ստեղծարար տեխնոլոգիաների համար, որոնք հատկապես նախատեսված են ներգրավելու եւ բացահայտելու երիտասարդ տաղանդների: Անշուշտ, սա լավ փորձառություն է եւ նորարարություն Հայաստանի կրթական մոդելի մեջ: Այստեղ կարող ենք ընդհանուր եզր ունենալ այլ երկրների հետ եւ ոգեշնչել այլ հաջող նախաձեռնությունների համար: Գաղափարն այնքան հաջող է եղել, որ նմանատիպ կենտրոն վերջերս ստեղծվել է Փարիզում:

Խաղաղության վերաբերյալ ժամանակակից տեսություններն առաջարկում են «դրական խաղաղություն» հասկացությունը, որը սահմանվում է որպես կառուցվածքային բռնության բացակայություն: Ճիշտն ասած՝ «Խաղաղություն չի նշանակում ցանկացած հակամարտության լրիվ բացակայություն: Այն նշանակում է բռնության բացակայություն ամեն կերպ եւ հակամարտության կարգավորում՝ կառուցողական ձեւով»: Կարող եմ հպարտորեն պնդել, որ դուք չեք գտնի այլատյացության, անհանդուրժողականության եւ ատելության խոսքի նույնիսկ աննշան հետք մեր կրթական նյութերում, այդ թվում՝ դասագրքերում: Պատմությունը ցույց է տալիս, որ ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելությամբ լի հանցանքների եւ ցեղասպանությունների: Սա շատ զգայուն թեմա է մեզ համար, քանի որ 1,5 միլիոն հայեր դարձան ցեղասպանության զոհեր 1915 թվականին: Այսօր դուք երբեք չեք լսի որեւէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որեւէ ղեկավարի կողմից: Եվ ահա մենք սա ենք ակնկալում մեր հարեւաններից նույնպես: Շատ դեպքեր են եղել, երբ մենք միջազգային հանրության ուշադրությանն ենք հրավիրել մեր որոշ հարեւան երկրների կրթական նյութերում, այդ թվում՝ նույնիսկ մանկապարտեզներում տեղ գտած անընդունելի ատելության փաստերի, այլատյացության եւ ուղղակի ռասիզմի վրա: Այսպես չեն բնակչությանը նախապատրաստում խաղաղությանը: Դուք պետք է ձեր երեխաներին եւ երիտասարդ սերնդին նախապատրաստեք խաղաղության: Եվ մենք խիստ համոզված ենք, որ պետք է կենտրոնանանք խաղաղության վրա, քանի որ այն անվտանգության գրավականն է եւ համընդհանուր արժեք է բոլորի համար:

Հարգելի գործընկերներ,

կրթությունը կարող է երկարաժամկետ ներդրում լինել մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների, բռնի ծայրահեղականության, արմատականացման կանխարգելման պայքարում: Սա կարեւոր պայման է, եթե մենք ցանկանում ենք կազմավորել մի հասարակություն, որին մենք բոլորս ձգտում ենք: Երիտասարդության ներգրավումն այս բոլոր նախաձեռնություններում եւս հրամայական է: Դեռ ավելին, բռնի ծայրահեղականությունը կանխարգելելու նպատակով մենք պետք է կենտրոնանանք մշակութային եւ կրթական փորձի փոխանակման վրա, նպաստենք արվեստի զարգացմանը եւ երաշխավորենք տարբեր ազգերի միջեւ հարաբերությունների հաստատումը նոր տեխնոլոգիաներով: Այս ամենը կարող է վերափոխվել մի բարձր աստիճանի դրդապատճառի՝ խաղաղության հաստատման, հանդուրժողականության եւ խաղաղ համագոյակցության համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի էԳերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համարԲացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաներըՄեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լայենին արտասովոր մականուններ է տվելՍիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՄեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»Գելենջիկում լողափերը փակվել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի պատճառովՔաղաքագետը նշել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հնարավոր հետևանքըԶելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններԻ՞նչ է Patriot հրթիռային համակարգը և ինչու են դրա պաշարները սպառվում ամբողջ աշխարհումԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում էԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արելՄահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե ՄեսսինՌուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովԲուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրաՖրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության»Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակովԶելենսկին կոչով է հանդես եկել Ուկրաինային հասցված գիշերային հզոր հարվածից հետոՍլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ ՄիրզոյանինՀրազդանում բացվել է արհեստական բանականության գործարանԵկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվելՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը սկսել է թռչել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ թույլատրված երթուղիներից դուրսՄիլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվՏղամարդուն ձերբակալել են Telegram-ում վճարովի «աստղիկներ» ուղարկելու համարԷստոնիայում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունըԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ինՖոն դեր Լայեն․ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ հարվածեն Ռուսաստանի եկամուտների բոլոր աղբյուրներին«15 հազար դրամ նվեր»՝ խաբեության ծուղակ․ կեղծ կայքով գողանում են բանկային հաշիվների տվյալները«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասինՍոբյանինը հայտնել է Մոսկվային մոտեցող 9 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին Այս տարի ե՞րբ կնշվի խաղողօրհնեքըԶգուշացում․ Արարատյան դաշտում և մի շարք մարզերում բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվումԱբովյանում ոստիկանություն ու քննչական բաժին հասնելը՝ «փորձություն»․ գարշահոտություն, ջարդոնի վերածված մեքենաներ ու հակասանիտարական վիճակ«TRIPP-ը Ադրբեջանին անխոչընդոտ մուտք կտա դեպի Նախիջևան»․ ԱՄՆ դիվանագետը՝ երթուղու նպատակների մասինԵփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն էԹրամփը գնալով ավելի հիասթափվում է իր ներքին անվտանգության նախարարից«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներՀյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրըՖոն դեր Լայենը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեինՍեուտայի ​​պաշտպանությունը ուժեղացվել է միգրանտների հնարավոր նոր հոսքի պատճառով
Ամենադիտված