ՊԵԿ-ը կոչ է անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել «Սպայկա»-ի գործով նախաքննության ընթացքի վրա
Իրավունք
ՀՀ պետեկամուտների կոմիտեն անդրադարձել է «Սպայկա» ՍՊ ընկերության շուրջ ծավալվող քննարկումներին:
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարկային հայտարարություններով և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:
Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊ ընկերության և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է: Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա»,- ասված է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը