Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կշարունակի ղեկավարել Գագիկ Ղազինյանը

Հասարակություն

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ապրիլի 8-ին, 39 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել Գագիկ Ղազինյանը: Այս մասին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստին, բացի անդամներից, ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Կանոնակարգի համաձայն՝ ֆակուլտետի գիտխորհրդի անդամները նախևառաջ ընտրեցին նիստը նախագահող, որի պարտականութնուններն ստանձնեց Քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ Տարիել Բարսեղյանը:

Նա տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում ֆակուլտետի բոլոր ամբիոններում քննարկել են դեկան առաջադրելու հարցը. «Բոլոր ամբիոնները, բացի ֆակուլտետի գործող դեկան Գագիկ Ղազինյանից, այլ թեկնածություն չեն առաջադրել: Այսօր մենք ունենք մեկ թեկնածու»:

Գագիկ Ղազինյանը, ներկայացնելով ֆակուլտետի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիրը, փաստեց, որ կրթության որակի բարելավման, այն ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար առավել գրավիչ դարձնելու նպատակով նախանշվում են կրթության ստացման և տրամադրման միջավայրի բարելավում, դասախոսի գիտամանկավարժական գործունեության խթանում, ուսանողի համար ուսումնառության գործընթացի գրավչության և արդյունավետության բարձրացում, կրթության մատուցման ձևի և բովանդակության բարեփոխում, ինչպես նաև ֆակուլտետի հնարավորությունների ընդարձակում:

«Ներկայացված ուղղություններից յուրաքանչյուրը բազմաշերտ է, սակայն յուրաքանչյուր միջոցառում միտված է ֆակուլտետում աշխատանքի և ուսումնառության գործընթացի գրավչության բարձրացմանը, կրթության և գիտական գործունեության որակական բարելավմանը, ֆակուլտետի ճանաչմանն ու միջազգայնացմանը»,- իր ելույթի ընթացքում ասաց Գագիկ Ղազինյանը:

Դեկանը նշեց, որ ըստ զարգացման ծրագրի՝ կրթության ստացման և տրամադրման միջավայրի բարելավման համար իրականացվելու են լսարանների ձևափոխում և տեխնիկական հագեցվածության ապահովում, մասնագիտական գրադարանի բարելավում, ծանուցման ճկուն համակարգերի ներդրում և այլն:

Գագիկ Ղազինյանը փաստեց, որ դասախոսի գիտամանկավարժական գործունեության խթանման համար իրագործվելու են դասախոսների համար մրցակցության կառուցակարգերի ներդրում, դասավանդման գործընթացում պրակտիկ աշխատողների ներգրավում, դասախոսի լսարանային և արտալսարանային ծանրաբեռնվածության նվազեցում, նրանց օգնականների ինստիտուտի ներդրում, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և այլն:

Ուսանողի համար ուսումնառության գործընթացի գրավչության և արդյունավետության բարձրացման համար էլ, Գագիկ Ղազինյանի հավաստմամբ, նախատեսվում են ուսանողին կրթական միջավայրում ադապտացնելու և ճիշտ կողմնորոշելու կառուցակարգերի մշակում, իրավաբանական քոլեջի ստեղծում, ուսանողների պրակտիկայի կազմակերպման արդյունավետության բարձրացում, շրջանավարտների աշխատանքի տեղավորման աջակցություն և այլն:

Ֆակուլտետի զարգացման ծրագրի ներկայացումից հետո պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով և նշեցին, որ Գագիկ Ղազինյանը  միանշանական արժանի է ընտրվելու և հետագա 5 տարիներին ևս իրագործելու ֆակուլտետի ղեկավարումը:

Այնուհետև Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 39 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան ընտրվեց Գագիկ Ղազինյանը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը
Ամենադիտված