Թող ոչ մեկ տպավորություն չստանա, որ պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք և փլավը առնենք ու բաժանենք բոլորին․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Քիչ առաջ ՀՀ ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպման ավարտից հետո վարչապետ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ Արցախի հարցի կարգավորմանը՝ մասնավորապես նշելով, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ լինել չի կարող։ Հարցին, թե ադրբեջանական կողմը մեկնաբանում է, որ Հայաստանը պատերազմ է ուզում, Փաշինյանը նշեց․
«Մենք ասում ենք մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցողը չենք։ Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական և ապակառուցողական բան չկար, մենք ԼՀ հարցի բացառապես խախաղ ճանապարհով լուծման թիվ մեկ ջատագովն ենք։ Ինչքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանը ունի վախենալու բան, թող որևէ մեկին չթվա, որ մենք վախենալու ենք և փլավը առնենք ու բաժանենք բոլորին»,-հայտարարեց վարչապետն ու հավելեց, որ մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան