Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է. News.am
Քաղաքական
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ կապված՝ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Սակայն ՀՔԾ-ից հրաժարվել են պատասխանել, թե գործով ինչ դատավարական կարգավիճակ ունի Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չեն կարող:
Վլադիմիր Գասպարյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն առնչվող քրեական գործի մասին կխոսի, երբ տվյալ գործով իրավական կարգավիճակ ունենա:
NEWS.am-ի տեղեկություններով՝ գործի նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան