«Դրիֆթներ» կատարող վարորդի նկատմամբ քրգործ Է հարուցվել
Հասարակություն
Ապրիլի 4-ին Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:
Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները։
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։
Վարորդը ոստիկանությունում որպես կասկածյալ հարցաքննվել է: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան