ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«Ժամանակ». Նոր ռազմավարություն և շեշտադրումներ

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ապրիլի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը անցել է առանց անակնկալ կամ սենսացիոն հայտարարությունների, թեեւ երկու նախագահները արձանագրել են երկկողմ հարաբերության կայուն աճն ու խոսել նաեւ ռազմա-տեխնիկական գործակցության հետագա խորացման մասին: Ռուս-թուրքական հարաբերությունը, սակայն, հայկական դիտանկյունից սենսացիաներով կամ դրանց բացակայությամբ չէ, որ պետք է գնահատվի կամ չափվի: Առավել եւս, որ, այդուհանդերձ, եթե ոչ սենսացիայի, ապա առնվազն անակնկալ զարգացումների մասին խոսելու հիմքեր առկա են, առնվազն դիտարկման մակարդակում:

Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ռուս-թուրքական գործակցությունը կարող է հանգեցնել Թուրքիա-Արեւմուտք այն աստիճանի ճգնաժամի, որ Անկարան ի վերջո դնի ՆԱՏՕ անդամակցությունը դադարեցնելու հարց, կամ այդ հարցը դնի Բրյուսելը, կամ Վաշինգտոնը: Առավել եւս, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդեն արել է կամ-կամ-ի մասին հայտարարություն: Այն, որ ռուս-թուրքական խորացող հարաբերությունը Հայաստանի համար վտանգավոր է պատմականորեն, դա վաղուց ամենեւին նորություն չէ: Սակայն այդ համատեքստում Թուրքիա-ՆԱՏՕ կամ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության ճգնաժամը լիովին նոր իրավիճակ է բերում նաեւ ռուս-թուրքական հարաբերության առումով, եւ այստեղ Հայաստանի համար էլ ստեղծվում է բոլորովին այլ իրավիճակ՝ թե՛ ռուս-թուրքական հարաբերության զարգացումները գնահատելու տեսանկյունից, թե՛ ռեգիոնալ իրողությունները: Այս համատեքստում հատկանշական է, որ լայն տրանսֆորմացիոն միտումները տեղի են ունենում Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման համատեքստում, որտեղ առանցքային հարցերից մեկը դառնում է հենց դա՝ ինչպես գնահատել ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում: Ընդ որում, դա ոչ միայն տեսական ուղղություն չէ, այլ գործնականում ազգային անվտանգության առանցքը՝ հաշվի առնելով այն, որ ռուս-թուրքական հարաբերությունը կառուցվում է Հայաստանի, ընդհանրապես Կովկասում հայկական գործոնի կենսական շահերը չեզոքացնելու միտված 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությամբ:

Համենայնդեպս, առայժմ այդ տրամաբանությունը ոչ միայն չի փոխվել, այլ կողմերը հավատարմություն են հայտնում դրան: Հասկանալի է, որ իրական քաղաքականության ռեժիմում կարող են լինել մարտավարական հակոտնյա քայլեր, մասնավորապես ռուսական կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի խնդիրը, որ հատկապես ցցուն է Ապրիլյան քառօրյայից հետո եւ ավելացել է թավշյա հեղափոխությամբ, լեգիտիմ իշխանության ձեւավորումով եւ մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքական պատասխանատվության փաստն են դնում ՌԴ առաջ:

Բայց խոսքը, ի վերջո, ռազմավարության գնահատումների մասին է, ըստ այդմ՝ հարցը Հայաստանի նոր ռազմավարության տեսանկյունից առնվազն արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանից չի ստացվել ռազմավարական այլ ազդակ՝ ավանդական, ռուս-թուրքական հարաբերության վրա կառուցված տրամաբանությունից դուրս գալու մասին: Այդ խնդիրն ինքնին ենթադրելու է Հայաստանի համար ՆԱՏՕ-ի ռեգիոնալ դերակատարման նոր ամրագրումներ, ընդ որում՝ նույնիսկ անկախ զուտ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերության զարգացման՝ ռուս-թուրքական հարաբերության զարգացման հետ փոխկապակցվածությունից: Որովհետեւ այստեղ որոշակիորեն առանձին գիծ է դառնում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունը, ինչն ինքնին նշանակում է Հայաստանի անվտանգային նոր ռազմավարությունում ՆԱՏՕ դերի էական վերագնահատում, այդ համատեքստում նաեւ Վրաստանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված