«Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողներն այսօր Վայոց Ձորում և Խոր Վիրապում էին
Սփյուռք
«Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողներն ու առաջնորդները հայաստանյան բլոգերների և ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Մարաշլյանի ուղեկցությամբ հուլիսի 16-ին եղան Վայոց Ձորի տեսարժան վայրերում և Խոր Վիրապ եկեղեցական համալիրում:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները մեծ խանդավառությամբ էին հաղթահարում Սմբատաբերդ տանող դժվար ճանապարհը, երբեմն իրար քաջալերելով կատակում ու տոկունության կոչեր էին անում:
Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելուց ոգևորված մասնակիցները երգեցին հայրենասիրական երգեր՝ գովերգելով Հայրենիքն ու հայրենի բնությունը:
Քիչ անց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները զմայլվում էին միջնադարյան հանճարեղ ճարտարապետ Մոմիկի հրաշակերտ Նորավանք համալիրի գեղեցկությամբ:
Օրվա վերջում նրանք եղան Խոր Վիրապ եկեղեցական համալիրում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)