«Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ
Իրավունք
«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: Բողոքը ներկայացվել է այսօր»,- ասաց Սարդարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուրիրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանինկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել:
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամպարտադիր այլ վճար չկատարելը):
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարելընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքումառաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան