Արտակարգ դեպք Լոռիում․ այրվել է դատարանի դահլիճը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նախնական տեղեկություններով, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վառվել է նիստերի դահլիճի ողջ գույքը։ Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան