Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ» Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել 

Իմ տան դարպասների մոտ պահակակետեր էին ստեղծված՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ. Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը

Իրավունք

Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, թերթը շարունակում է պնդել, որ ոչ մի օրենք չի խախտել եւ հաջորդաբար հրապարակում է իրենց ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։

Եւ այսպես, ներկայացվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված ցուցմունքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։

Ի սկզբանե նկատենք, որ այն ոչ մի նորություն, ըստ էության, չի պարունակում։ Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է ընդունվել ի գիտություն՝ 2 ակնկալվող հարցեր տալով։ Համեմատության համար նշենք, որ քննիչները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տվել են 26 հարց։ Ու եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տեւել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ։

Եվ այսպես, ի՞նչ է ասել Տեր-Պետրոսյանը քննիչներին. «2008 թվականին` փետրվարի 19-ին, ՀՀ-ում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքներով առավել շատ ձայներ է ստացել եւ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը (52.8 տոկոս), իսկ ես հավաքած ձայներով զբաղեցրել եմ երկրորդ տեղը (21,5 տոկոս)։ Ընտրությունները կեղծված համարելով` դրանց նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ժողովուրդը ինքնաբուխ կերպով սկսել է խաղաղ հավաքներ անցկացնել՝ պահանջելով ձայների վերահաշվարկ կատարել: Առաջին հավաքը տեղի է ունեցել Մատենադարանի մոտ, իսկ դրանից հետո` մինչեւ մարտի 1-ը` Ազատության հրապարակում։ Միաժամանակ, ես, պահպանելով օրենքով նախատեսված ընթացակարգերը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել եմ ՀՀ Սահմանադրական դատարանում:

Հավաքների ժամանակ տարերային անախորժություններ թույլ չտալու նպատակով ես եւ իմ նախընտրական շտաբի անդամները 10 օր շարունակ ղեկավարել ենք այդ հանրահավաքները, որոնց ընթացքում Ազատության հրապարակում հասարակական կարգի խախտման, քաղաքացիներին անհանգստություն պատճառելու դեպքեր, բռնության դեպքեր եւ գործողություններ չեն եղել, ինչը արձանագրված է նաեւ միջազգային կազմակերպությունների բանաձեւերում, մասնավորապես՝ ԵԱՀԿ ԺՄՀԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դոկտոր Արենսի կողմից»։

Խոսելով մարտի 1-ի արյունալի դեպքերի մասին` առաջին նախագահն ասել է. «2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, երբ քնած էին, Ազատության հրապարակում գտնվող ավտոմեքենայի մեջ ինձ արթնացրին։

Սովորաբար 7-ին էին արթնանում, ինձ արթնացրին 6-ին, ասացին, որ շարժ կա` Փարաքարից եւ Դավիթաշենից Ներքին զորքերի եւ հատուկ զորամասերի, առանց տեխնիկայի: Ինձ հաղորդեցին, որ մարդատար մեքենաների հետեւից բեռնատար մեքենաներով զինվորներ են մոտենում Ազատության հրապարակին, որտեղ այդ ժամանակ կլինեին շուրջ 1000 ցուցարարներ։ Ես վեր կացա, զրուցեցի հրապարակում գտնվող մարդկանց հետ: Չէի կարծում, որ իշխանությունները կարող էին բռնություններ կիրառել եւ ցրել հավաքի մասնակիցներին, քանի որ ուժային կառույցների շարժերի մասին տեղեկություններ մենք գրեթե ամեն գիշեր ստանում էինք: Մտածեցինք, որ հերթական նման շարժն է, եւ հանգիստ էինք, բայց բոլոր դեպքերում միացրին միկրաֆոնները, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանայինք ժողովրդի հետ խոսել: ժամը 6 անց 40-ի սահմաններում երեւացին ոստիկանական ուժերը, որոնք նախ պտտվեցին հրապարակի շրջակայքում, ապա անմիջապես հայտնվեցին Ազատության հրապարակում: Ես, միկրաֆոնի միջոցով դիմելով ցուցարարներին, խնդրեցի նրանց պահպանել հանդարտություն, հանգստություն, չընդվզել, չբաղվել, ասացի՝ սպասե՛ք, տեսնենք, թե ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Խնդրեցի, որ ոստիկանության հետ ոչ մի շփում չունենան: Սա եղել է իմ վերջին խոսքը: Դրանից հետո Ազատության հրապարակ ներխուժած ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ եւ սկսեցին մահակներով ուղղակի ջարդել հավաքված ցուցարարներին։

Ոստիկանության կողմից նախապես ոչ մի զգուշացում չի եղել, ոչ մի ժամանակ չի տրվել ցուցարարներին, իմ ելույթի վերջին խոսքերից 10, 15 վայրկյան անց արդեն իմ շուրջ հայտնվեցին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները` Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, եւ շրջապատեցին ինձ։ Իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, որոնք նույնպես անվտանգության ծառայության աշխատակիցներն էին, բայց Սարգիսովը միանգամից մի կողմից թեւանցուկ արեց ինձ, մյուս կողմից ինձ թեւանցուկ արեց մի ուրիշ տղամարդ, ում չէին ճանաչում, ինձ իջեցրին հարթակից եւ փորձեցին դուրս հրավիրել հրապարակից: Իմ թիկնապահները կրկին մոտեցան ինձ, իսկ ես Սարգիսովին ասացի, որ հրապարկից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, այնտեղից դուրս կգամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով: Ասացի` խնդրե,մ դիմե՛ք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե դուք սա համարում եք անօրինական հավաք, միտինգ, ապա այն ես եմ կազմակերպել, ուրիշ պաատասխանատու չկա, եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից։ Այդ ընթացքում արդեն՝ 10-15 րոպեի ընթացքում, ոստիկակական ուժերը մաքրել էին ցուցարարներից: Այնտեղ մարդ չէր մնացել, հրապարակն ամբողջությամբ լցված էր ոստիկանական ուժերով: Բացի ցուցարարներին ցրելու բուն գործողություն իրականացնող ոստիկաններից Ազատության հրապարակը մի քանի շարքով շրջապատել էին Ներքին զորքերի ուժերը, որոնք գտվում էին նաեւ հարակից Թումանյան փողոցում:

Հնարավոր է, որ նրանք եղած լինեն նաեւ Սայաթ-Նովա եւ Տերյան փողոցներում, բայց նրանք իմ տեսադաշտից դուրս են եղել: Ոստիկանական ուժերը սկսեցին ավերել հարթակի դինամիկները, պոկել ցուցարարների վրանները, որոնք ուղղակի կործանեցին: Անմիջապես սկսեցին ինչ-որ ձողեր փնտրել, այնինչ անձամբ տեսել եմ, որ Ազատության հրապարակ մտնող ոստիկանական սպաների ձեռքին է եղել նման ձողեր: Հենց ոստիկանական օպերատորներն էլ նկարում էին այդ ամենը: Ազատության հրապարարակում մնացել եմ մինչեւ 8:30-ի կողմերը: Այդ ընթացքում նստած եմ մնացել նստարանին, ինձ ոչ ոք չի մոտեցել, ես ծխել եմ եւ նստած հետեւել եմ կատարվող իրադարձություններին»։

Ընդդիմության նախկին առաջնորդը հայտնել է նաեւ. «Ոստիկանական ուժերը Ազատության հրապարակում ղեկավարող անձանցից ճանաչել եմ միայն Հովիկ Թամամյանին, մյուս ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ հայտնել չեմ կարող: Որոշ ժամանակ հետո ինձ մոտեցավ կրկին Սարգիսովը եւ ասաց, որ պետք է հեռանամ այդտեղից: Մի քանի անգամ նա գնաց-եկավ, միգուցե խորհրդակցեց իր վերադասների հետ, որից հետո մոտեցավ իր աշխատակիցների հետ, միասին թիկնապահներիս մի կողմ տարան, ես մնացի մենակ, եւ Սարգիսովը պահանջեց, որ նստեմ ոստիկանական ավտոմեքենան, որը մոտեցել էր մեզ։ Հրաժարվեցի, ասացի՝ խնդրեմ, եթե ուզում ես, ձեռքերս ոլորի տար: Նա այդպես էլ արեց, թեւս ոլորեց, մյուս ձեռքով էլ ուսիցս բռնած` ինձ հարկադրաբար մոտեցրեց եւ նստեցրեց ոստիկանական ավտոմեքենայի նստատեղին: Սարգիսովը նստեց վարորդի կողքին, իսկ իմ երկու կողմերում նստեցին երկու ավտոմատավոր անձինք, որոնց ուղեկցությամբ ինձ արագորեն տարան Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող իմ տուն: Նրանք ինձ հասցրին տան դարպասների մոտ, որտեղից ներս չմտան: Ես մտա տուն, որից հետո պարզեցի, որ իմ տան երկու դարպասների մոտ պահակակետեր են ստեղծված` շուրջ 30 հոգանոց զինված անձնակազմով՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, որն իմ տան մոտ մնացել է մինչեւ երեկոյան ժամը 16-17-սահմաններում: Այդ ընթացքում իմ թիկնազորի պետ Սմբատ Գասպարյանին ուղարկեցի, որպեսզի Սարգիսովից ճշտի, թե ինչ կարգավիճակով եմ պահվում իմ տանը, արդյոք իմ նկատմամբ տնային կալանք կա, թե ոչ:

Նա պատասխանել էր, որ նման սանկցիա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, եւ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու: 2008 թվականի մարտի 1-ին ինձ տանը կարողացել են այցելել Լեւոն Զուրաբյանը, Գալուստ Գամազյանը եւ Դավիթ Շահնազարյանը տեղեկանալու համար իմ որպիսությանը, դրանից հետո ես տնից դուրս եմ եկել միայն մեկ անգամ՝ 2008 թվականի մարտի 5-ին, երբ 4 զինված ավտոմատավորների ուղեկցությամբ ներկայացել եմ Սահմնադրական դատարան հայտարարությամբ հանդես գալու համար՝ կապված ընտրությունների արդյունքների բողոքարկման իմ դիմումի հետ։ Դրանից հետո այլեւս հնարավորություն չեմ ունեցել տնից դուրս գալու. իմ տան մոտ այդ զինվորական պահակակետերը պահպանվել են 2008 թվականի մարտի 24-25-ը:

Այդ ընթացքում իմ տուն ելումուտ բոլոր անձանց եւ նրանց ավտոմեքենաները խուզարկում էին, այդ թվում՝ նույնիսկ արտասահմանյան պաշտոնական այցելուների, մասնավորապես` Մեյթու Բրայզայի»։ Այսքանից հետո քննիչը 2 հարց է տվել առաջին նախագահին. «Ի՞նչ կարող եք հայտնել 2008 թվականի մարտի 1-ի գիշերը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություննների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ»։ Ի պատասխան` Տեր-Պետրոսյանը հայտնել է. «Դա արդարադատության պարզելու գործն է, ես ինձ իրավունք չեմ վերապահի ինչ-որ վարկածներ առաջ քաշելու, ուղղակի ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ փաստի վրա. իմ համակիրներից շուրջ 100 հոգի մեղադրվեց եւ դատապարտվեց տարբեր ժամկետների բանտարկության, բայց նրանցից ոչ մեկին զենք կրելու, զենք օգտագործելու եւ խանութ թալանելու մեղադրանք չի ներկայացվել։ Կարծում եմ, որ այս փաստով արձանագրված է ամեն ինչ»:

Քննիչի մյուս հարցին. «Երեւանի Ազատության հրապարակում եղած ցուցարաների մոտ Դուք զենք, մետաղյա ձողեր կամ բռնություն կիրառելու համար նախատեսված այլ առարկաներ տեսե՞լ եք, թե՞ ոչ», առաջին նախագահը պատասխանել է. «Բառացված է, նման իրեր չեն եղել»: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Ամենադիտված