Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Տոպրակով կրիստալը կուլ է տվել, որ չդատեն, մահացել բժիշկների անտարբերությունից. սուտ մատնությո՞ւն, թե՞ հանցագործություն

Հասարակություն

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանը գրառում էր կատարել՝ իր մորաքրոջ՝ նախկինում դատապարտված որդուն՝ Էդգար Ծատինյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն, ծեծել, ստիպել սուտ ցուցմունք տալ, սպառնալով, որ այլապես թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը: Մարիամ Մկրտչյանը նշել է, որ եղբայրը այլ տարբերակ չունենալով, կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո ինքնազգացողությունը վատացել է, որից հետո տեղափոխել են հիվանդանոց: Սակայն այստեղ էլ նրան պատշաճ օգնություն չի ցուցաբերվել, որի հետևանքով վերջինս մահացել է: Ի պատասխան ոստիկանությունը հայտարարություն  է տարածել՝ հերքելով տեղի ունեցածը, ինչպես նաև նշում՝ ստուգվում է սուտ մատնության հատկանիշների առկայությունը։

Մարիամ Մկրտչյանը իր ֆեյսբուքի էջում գրել է․ «Ամսի 6-ն էր, կարծեմ եղբորս կողքի շենքում տատիկ էին դաժանաբար սպանել ու քանի որ ախպերս նստած-հելած էր, բերման են ենթարկել։ Մտցրել են ներս, նախ լխկել են սաղին, ասում ա՝ կանդալները քցել էին ձեռներիս սպանում էին, ասում էին՝ որն էր վիրահատված ոտդ ու քացիներով տալիս էին էդ ոտիս։ Ասում ա՝ ասեցին գրի, որ դու գիտես որ էս ինչ էս ինչ մարդն ու կնիկն են սպանել, ասել ա՝ չեմ անի տենց բան, ասել են դե ուրեմն Քիսոյին կքցենք ջեբդ, ասելա՝ Քիսոն ով ա, ասել են կրիստալը։ Ու քցել են ջեբը ասել են դե կեթաս 7-ից 15 տարի կնստես։ Ճարը կտրած, վախեցած, խառնված վերցրել տենց տոպրակով կուլ ա տվել էդ անտերը 3 գրամ ա եղել։ Վատացել ա, ասել են հանկարծ իմացել ենք մեկին ասել ես, որ մենք ենք արել՝ քեզ մի ձև կսպանենք ու տարել են հիվանդանոց Մասիվի, ընդեղ ասումա ինձ քցեցին գետնին, ասեցին մեռնում ա, չենք ընդունի՝ մնա վրներս ջառմա, ծանոթ միլիցա ա եղել, ջղայնացել-գոռգռացել ա, վերջը տարել են հանրապետական։ Էդգարս ասում էր՝ ինձ մենակ մի թող ստեղ Մանան մի բան կանեն մի բան կսրսկեն կմեռնեմ։

Նախ հիվանդանոցում մեզ հանգստացին, թե բան չկա, մի 2 սիստեմա էլ ընդունի՝ տարեք տուն, ոչ ռենտգեն արեցին, ոչ ստամոքսի լվացում։ Ախպերս ասում էր՝ տոպրակով ա եղել, ասում էին՝ հա, բան չկա, էդ հեչ, 2 օրից կգա կընկնի։ Ասեցինք՝ եթե կարիք կա՝ ստամոքսը բացեք մաքրեք, ասեցին չէ, նորմալ ա, պետք չի, որ բացենք՝ կպայթի։ Ռումբ է՞ր։

Ամենաահավորն էն ա, որ մոտն էի, դուրս եկա ու մի 2-3 ժամ հետո զանգեցին-ասեցին, որ էլ չկա իմ գանձը։ Մորաքրոջս՝ իր մոր ձեռքերի մեջ էլ մահացավ, ասում ա՝ բերեցին սոդայաջուր տվեցին, ձեռքից սրսկեցին, անցավ 10 րոպե, բուգը ուռեց սկսեց հետ տալ սև արյուն ու գնաց։ Մորաքույրս ասումա` գոռում էր մեր ջաան, օգնի, մեր ջաան, օգնի, բան չեմ տենում»,- գրել է մահացած Էդգար Ծատինյանի մորաքրոջ աղջիկը։

Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև   տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառը եղել է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:

Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:

Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:

Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Է. Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը կապ է հաստատել դեպքի տվյալները հրապարակած մի շարք անձանց, ինչպես նաև Է. Ծատինյանի մոր հետ:

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված