Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին 

Իմ օգնությունն եմ առաջարկում մեր պետությանը. Գոռ Հովհաննիսյան

Իրավունք

Այսօր` ապրիլի 15-ին, Ազգային ժողովում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության և ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի փակ հանդիպումը: Գոռ Հովհհանիսյանը հանդիպում է ունեցել նաև մյուս խմբակցությունների հետ: Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավորի թեկնածուն, անդրադառնալով նախորդ հանդիպումներին, նշեց, որ հիմնականում քննարկվել են իրավական հարցեր, սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի հետ կապված հարցեր:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպիսին էր տպավորությունները և արդյո՞ք չեն հնչել իր թեկնածությանը դեմ կարծիքներ, ՍԴ դատավորի թեկնածուն պատասխանեց. «Կարծում եմ, որ իրենց տպավորությունները լավ էին, զրույցն ինձ դուր եկավ, շատ ջերմ մթնոլորտով հետաքրքիր զրույց էր և հուսով եմ, որ ինքս էլ լավ տպավորություն եմ թողել: Իմ թեկնածությանը դեմ արտահայտվողներ չեն եղել»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՍԴ անդամի ժամկետի փոփոխության նախագծի ընթացիկ քվեարկության արդյունքներին, խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին և այն կարծիքներին, թե փոփոխությունները նրա համար են, որպեսզի մերժվի իր՝ ՍԴ դատավորի թեկնածությունը, Գոռ Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր դեպքերում, օրենքի փոփոխության արդյունքում, նոր թեկնածու տերմինը չի փոխվում: Եթե մենք ասում ենք, որ նախորդ խորհրդարանի որոշումները մեզ չեն կաշկանդում, ապա հետևողական լինելու դեպքում պիտի ասենք, որ նախորդ խորհրդարանի ընդունած ոչ մի օրենք մեզ այլևս չի կաշկանդում: Ստացվում է, որ այդպիսով երկրում քաոս կտիրի, այդ մոտեցումը, իմ կարծիքով, խախտում է իրավական անվտանգության սկզբունքը, որովհետև խորհրդարանի ընդունած որոշումների պարտադիրության տեսանկյունից, ոչ մի նշանակություն չունի, որ ընտրությունների արդյունքում փոխվել է խորհրդարանի կազմը: Օրենքը մնում է, եթե անգամ տվյալ օրենքն ընդունած խորհրդարանի կազմն այլևս գոյություն չունի»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը: Խոսելով իշխանական պատգամավորների` իր թեկնածությանը կողմ չլինելու վարկածից և դրա պատճառներից, դատավորի թեկնածուն ասաց, որ նման բան չի լսել, պատճառները չգիտի և պատճառներ չի էլ տեսնում:

Թե ինչպիսին կլինի Գոռ Հովհաննիսյանի դիրքորոշումը ՍԴ դատավոր չընտրվելու դեպքում, նա պատասխանեց. «Այդ որոշումը կընդունեմ որպես իմ օգնության առաջարկի մերժում, որովհետև ես մասնակցել եմ ՍԴ դատավորի թափուր պաշտոնի մրցույթին մեկ մտքով և նպատակով. ես կարծում եմ, որ Հայաստանում, սահմանադրական իրավունքի ոլորտում, շատ լուրջ անելիքներ կան: Աշխարհը շատ արագ զարգանում է, հետևաբար, զարգանում են իրավունքները, ու քանի որ ես աշխատում են նաև աշխարհի մակարդակով իրավունքի առաջատար երկրում` Գերմանիայում, համեմատելով Հայաստանի հետ և նայելով եվրոպական երկրների իրավունքի զարգացման տեսանկյունից, հասկանում եմ, որ մեզ մոտ իրավունքի զարգացումը դադաղ է տեղի ունենում: Ամեն դեպքում, ինձ համար գոհացուցիչ չէ: Ես կարծում եմ, որ կարող եմ օգնել Հայաստանում սահմանադրական իրավունքի արագ զարգացման հարցերում: Այդ առումով, ես իմ օգնությունն եմ առաջարկում մեր պետությանը, որովհետև իմ աշխատանքային փորձով և գիտելիքներով, կարծում եմ, որ հաստատ կարող եմ»,-եզրափակեց Գոռ Հովհաննիսյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է
Ամենադիտված