Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտ»-ը
Սպորտ
«Ալաշկերտ»-ի ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտ»-ը 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է մաղթել մարզիչներին` հետագա կարիերայում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)