Համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա․ Փաշինյան
Քաղաքական
«Հնարավոր ա՝ էնպես եղած լինի, որ «Գազպրոմ»-ում, այլ հիմնարկներում, ընտրություններից առաջ քաղաքական նպատակներով, հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որպեսզի համապատասխան չափով ավել ձայն և լծակներ ստանան և հնարավոր է, որ էդ բոլորի համար վճարած լինեն քաղաքացիները»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում տեղի ունեցող կրճատումներին։
Լրագրողների հարցադրմանը, թե ունի՞ վարչապետը նման տեղեկություն, Փաշինյանը պատասխանեց․
«Չէ, չունեմ տեղեկություն: Մի հարց առաջադրենք և փորձենք այդ հարցի պատասխանը գտնել: Մենք համարում ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարումա քաղաքացին, և այդ ընկերությունները լինեն ոչ էֆեկտիվ, դուք՝ որպես քաղաքացիներ, համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա»,-ասաց վարչապետը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)