Որոշեցինք փուլային ճանապարհով գնալ, որ չստացվի՝ ունքը սարքելու տեղը, աչքն էլ հանեցինք․ Փաշինյանը՝ արագաչափերի մասին
Քաղաքական
Լրագրողների հետ զրույցում այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև արագաչափերի և կարմիր գծերի թեմային։
«Կարմիր գծերի վերաբերյալ ես բան չեմ ասել, արագաչափերի վերաբերյալ ես ԱԺ-ում էլ եմ ասել, էս վերջերս վիճակագրություն հրապարակեցին, որ այս տարվա առաջին երեք ամիսներին նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, հիսուն հազարով տուգանքները պակաս են եղել, միևնույն ժամանակ զոհերն էլ են պակաս եղել, էն ժամանակ, երբ որ ավտոմեքեմնաների ներմուծումը կրկնապատկվում է և եռապատկվում։ Երբ որ կառավարության նիստում հրահանգ եղավ արագաչափերի գործունեությունը առժամանակ դադարեցնել, ամբողջ սոցցանցերում մարդիկ ահազանգում էին, ասում էին վա˜յ զոհերի թիվը կավելանա, էս կլինի, էն կլինի, մենք էլ ասեցինք լավ, եթե էսպիսի հանրային լայն անհանգստություն կա, ուրեմն՝ եկեք փուլային ճանապարհով գնանք առաջ, որպեզի չստացվի, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ հանեցինք»,-ասաց Փաշինյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)