Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան ՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվել Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ 

Եթե փոխադարձ է, Արցախը պատրաստ է. Դավիթ Բաբայան

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ  Դավիթ Բաբայանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը գնահատում է բավարար: Նա նկատում է՝ քննարկել և պայմանավորվածություն են ձեռք բերել նաև տարիներ առաջ Արցախի կողմից առաջարկված հարցերի շուրջ: Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրուցում խոսեց արտգործնախարարների հանդիպման մասին:

«Հանդիպումը գնահատում եմ բավարար: Մենք միշտ նշել ենք, որ նման հանդիպումը արժևորում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և բանակցության գործընթացի շարունակականության ապահովման տեսանկյունից: Այս հանդիպման պայմանավորվածությունները շատ հետաքրքիր էին: Մի շարք գաղափարներ պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ բարձրաձայնել է: Մոտ 11 տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտը փաթեթ է ներկայացրել համանախագահներին կայունության պահպանման տեսանկյունից՝ որպես կարևոր միջոցառումներ: Դրանք բարձր են գնահատվել համանախագահների կողմից, սակայն Ադրբեջանի կողմից քայլեր չեն կատարվել: Եվ շատ հետաքրքիր է ու շատ լավ է, որ հիմա այս կոնկրետ գաղափարը մտել է համանախագահների առաջարկի մեջ»,-ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ փաթեթը ենթադրում էր, որ դիպուկահարները պետք է հետ քաշվեին, տոն օրերին զերծ մնային զինադադարի ռեժիմի խախտումից, նաև առաջարկել էին մարդասիրական ոլորտում մի շարք քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, առաջարկել էին բերքահավաքի ժամանակ զերծ մնալ զինադադարի ռեժիմի խախտումից, քանի որ ադրբեջանական կողմը բերքահավաքի ժամանակ կրակ էր բացում Արցախի դաշտերի ուղղությամբ, հրդեհների պատճառ դառնում:

Անդրադառնալով փոխադարձության հիման վրա կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների տեսակցության թույլտվության պայմանավորվածությանը՝ Բաբայանը նշեց, որ Արցախը պատրաստ է,սակայն միայն եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը:

«Արցախի տարածքում կա ձերբակալված ընդամենը 2 ադրբեջանցի, երկուսն էլ ահաբեկիչներ և հանցագործներ են: Նրանք այն հանցավոր խմբի անդամներն են, ովքեր մի քանի տարի առաջ ներթափանցել են Արցախի տարածք, կատարել են սպանություններ, բռնություններ: Սակայն այդ մարդիկ հնարավորություն ունեն շփվելու իրենց բարեկամների հետ: Պարբերաբար, ինչպես կարգն է, նրանք սկայպով կամ այլ կերպ հաղորդակցվում են իրենց բարեկամների հետ: Եվ եթե Ադրբեջանը չխոչընդոտի, ու մեր հայրենակիցները հնարավորություն ունենան գնալ ու տեսնել իրենց հարազատներին, Արցախը պատրաստ է թույլատրել: Եթե փոխադարձ է, Արցախը պատրաստ է: Մենք թաքցնելու, վախենալու բան չունենք: Սա ցույց  է տալիս մեր ուժը, մեր քաղաքակրթությունը»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց՝ այն, որ Արցախը պատրաստ է նման քայլի, չի նշանակում, թե որևէ ձևով վերանայում է իր մոտեցումը և չի նշանակում, թե կասկածի տակ է  դնում իր անվտանգությունն ու ապագան:

Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում
Ամենադիտված