Սիփան Փաշինյանը հակադարձում է Սասուն Միքայելյանին
Քաղաքական
Երեկ՝ ապրիլի 16-ին, Աժ նիստի ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասաց՝ «Չեմ ուզում գաղտնի տվյալներ հրապարակել, բայց ընդհանուր մեր զինվորները առաջնագծում հազիվ են հերիքում»:
Սասուն Միքայելյանի աղմկահարույց արտահայտության մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ հասկանալու համար՝ նոր իշխանությունների կարծիքով, սահմանն այսօր իսկապե՞ս երերուն է և, հնարավո՞ր է՝ չկարողանա դիմակայել արտաքին ազդեցություններին, Փաշինյանը պատասխանեց. «Հստակ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններն ամբողջովին հսկվում են մեր զինված ուժերի կողմից և հսկվում են պատշաճ ձևով»։
Փաշինյանի խոսքով՝ այս պահին որևէ խնդիր չունենք, չնայած բնական է՝ խնդիրներ միշտ էլ լինում են, բայց դրանք կենցաղային մակարդակի հարցեր են, որոնք արագ լուծվում են։
«Մենք հիմա մեծ և հստակ քայլերով գնում ենք դեպի ավելի ամուր սահմաններ ունենալու ուղղությամբ, ավելի ժամանակակից ինժեներական աշխատանքներ կատարելու ուղղությամբ։ Սահմանները պահելու համար զինված ուժերը որևէ խնդիր չունի և դա հստակ է։ Կարող եմ ասել, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո որոշակի գործողություններ են սկսվել սահմաններում, և հեղափոխությունից հետո մեծ քայլերով գնում են առաջ։ Մեր սահմանները հստակ պահպանվում են, և Զինված ուժերն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք Սասուն Միքայելյանի հայտարարությունը խուճապ չի առաջացնի հասարակության մեջ, պատգամավորը հակադարձեց. «Արդյո՞ք հասարակության ոգին ավելի չի բարձրանա, երբ ես ասում եմ, որ մենք որևէ խնդիր չունենք, և մեր սահմաններն ամուր վիճակում են»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)