Սարսափահար հրաժարվում եմ
Բլոգոսֆերա
Երեկ՝ ապրիլի 17-ին, ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն իմքայլականներին հորդորեց Սահմանադրություն կարդալ, ինչը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: «Ուզում եմ հիշեցնել՝ Դուք այստեղ դասախոս չեք, որ պատգամավորներին ասեք, թե ով ինչ գիրք ու օրենք կարդա»,-ասաց Նազարյանը:
Հետո թեմային Լենա Նազարյանն ավելի մանրամասն արձագանքեց՝ ասելով.
«Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը նրան չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի խայտառակություն են: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանի երկրորդ քաղաքն այն վիճակի է հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել»:
Գևորգ Պետրոսյանն ի պատասխան իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով:
Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն...
Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը «քայլել» է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ...
Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ «առավելություն»՝ հեգնում է կարդացողներին...»:
Լենա Նազարյանի ու Գևորգ Պետրոսյանի այս խոսքակռվին իհարկե անմասն չմնացին ֆեյսբուքյան օգտատերերը՝ տարատեսակ մեկնաբանություններ գրելով:
Մի հաղորդավար էլ գրել էր, որ պատրաստ է կազմակերպել բանավեճը, որի մեկնաբանությունում Լենա Նազարյանը գրել է. «Սարսափահար հրաժարվում եմ»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան