Փաշինյանն իրավացի է. համաներմամբ բաց թողեք մարդասպաններին, նստացրեք՝ ՀԴՄ չխփողներին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրահանգեց գազալցակայաններում ՀԴՄ կտրոն չտալու փաստերով քրեական գործեր հարուցել դրանց հետևում կանգնած մարդկանց նկատմամբ։ Ապա, տեղեկանալով, որ օրենքով մի գազալցակայանի կամ բենզալցակայանի նկատմամբ տուգանք կիրառելու սահմանափակումներ չկան՝ առաջարկեց. «Գնացեք, մի գազալցակայանին 1000 անգամ օրը տուգանեք, նույնն էլ բենզալցակայաններին։ Ինչո՞ւ չեք տուգանում։ Քրեական գործ հարուցեք, տարեք, նստացրեք այդ մարդկանց։ Էս ի՞նչ ձև է»,-իր զայրույթը հայտնեց վարչապետը։
Փաշինյանն իրավացի է. համաներմամբ բաց թողեք մարդասպաներին, նստացրեք՝ ՀԴՄ չխփողներին։ Ճիշտ է ասում երկրի ղեկավարը, ինչպե՞ս կարող է ՀԴՄ չխփած մարդը՝ նույն է, թե գործարարը կամ սովորական աշխատակիցը, ազատության մեջ մնալ, նրանց պետք է դատել, կտտանքների ենթարկել։ Կարելի է անգամ իր ներկայությամբ ձիգ չկանգնած աշխատակցին դատել, ուր մնաց` ՀԴՄ չխփողին թողնել ազատության մեջ:
Բայց, միևնույն ժամանակ, անպայման պետք է համաներում հայտարարել և բերդերից ազատել հանցագործությունների մեծ պոտենցիա ունեցող մարդկանց: Չէ՞ որ, այդ պահին այդպես էր պետք և կարիք կար PR-ի ու լայն զանգվածների յուրային դարձնելու:
Համաներումն, իհարկե, Փաշինյանին բերեց վարկանիշ, սակայն, դա կարճատև միջոց էր, որին հաջորդեց հանցագործությունների թվի բարձրացումը, ինչը, շատերն անգամ նկատում են իրենց առօրյա կյանքում:
Փաշինյանը, փոխարենը ստեղծի այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր գործարարին մոտիվացնի ՀԴՄ խփելուն կամ խնդիրը տեսնի պետական ապարատի իրականացրած վարչարարության մեջ, հրապարակային հայտարարություն է անում՝ նստացնել այդ մարդկանց:
Իրականությունից հեռու չէ այն միտքը, որ եթե մի ՀԴՄ չխփած մարդուն մի օր էլ նստացնեն, հաջորդ օրն էլ կհայտարարի՝ «ով էր իրենց ասում նստացնեին, թող չնստացնեին»:
Այնպես որ, հայտնի խոսքով ասված՝ «տառապանքս փորձ ունի», Փաշինյանի ասածին պետք չէ լուրջ վերաբերվել, չնստացնեք ՀԴՄ չխփողներին, միայն տուգանեք։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան