Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց

Իրավունք

Հայաստանի մարդու իրավունքներիպաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այցով հյուրընկալվել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նա ուսումնասիրել է դպրոցի պայմանները, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային։

 «Մեր նպատակն է երաշխավորել այս դպրոցում սովորող երեխաներիիրավունքները, նպաստել կարծրատիպերի վերացմանը և գործադրելջանքեր, որպեսզի այստեղ սովորող երեխաները լինենհասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանցկարողությունները: Մենք պետք է երեխաներին սովորեցնենքինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանցներուժը և բացառենք որևէ տեսակի մեկուսացում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

«Ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ հատուկ դպրոցներում շատ խնդիրներ լուծվում են անձնային մակարդակում աշխատակիցների բարեխղճությամբ, սակայն բացակայում է պետության համակարգված միասնական քաղաքականությունը, որը պրակտիկայում կապահովեր երեխաների իրավունքների  պաշտպանության ամուր մեխանիզմ:

Դրական է, որ այս դպրոց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախորդ այցերի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ հաստատությունը որոշակի քայլեր է ձեռնարկել (բուժկետում բացվել է մի քանի մատյան, իրականացվել են որոշակի վերանորոգման աշխատանքներ և այլն)։

Դպրոցի մշտադիտարկումը, այդ թվում՝ այցերը դպրոց արձանագրել են խնդիրներ, որոնք համակարգային բնույթի են և բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Օրինակ՝ գրեթե բոլոր հաստատություններում առկա են լուրջ խնդիրներ բուժծառայությունների կազմակերպման հարցում: Բավարար չեն բժշկական անձնակազմի սոցիալական երաշխիքները, բացակայում են նրանց վերապատրաստման հստակ մեխանիզմներ: Գոյություն չունի երեխաների նկատմամբ հնարավոր բռնության կամ երեխաների վնասվածքների կանխարգելման, այդ դեպքերի արձանագրման մատյանները լրացնելու եւ այլ կառույցների (օրինակ՝ հիվանդանոց կամ պոլիկլինիկա) հետ աշխատանքի միասնական պրակտիկա։

Բոլոր նման հաստատություններում պետք է առավել մեծ ուշադրություն դարձվի երեխաների մասնավոր կյանքի երաշխավորմանը:

Թիվ 14 հատուկ դպրոցի հետ կապված՝ հրատապ լուծման ենթակա խնդիր է բրայլյան դասագրքերի բացակայությունը. առկա հատուկ դասագրքերի քանակը խիստ անբավարար է: Երեխաները եւ ուսուցչական կազմը ստիպված են օգտագործել հանրակրթական դպորցների համար նախատեսված դասագրքեր։ Այդ դասագրքերը հարմարեցված չեն տեսողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին:  Ուսուցիչների համար պետք է լինեն վերապատրաստման այնպիսի դասընթացներ, որոնք ուղղված են դպրոցում սովորող երեխաների հետ վերաբերմունքի հատուկ հմտությունների կատարելագործմանը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում կցուցաբերի աջակցություն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համատեղ աշխատելով բոլոր իրավասու մարմինների հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երեխաների իրավունքների հարցում օժտված է միջազգային կոնվենցիոն կարգավիճակով, մասնավորապես՝ իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված