Եթե Պողոսյանը հայտարարում է իր գտնվելու վայրի մասին, ապա իմաստը ո՞րն է` «Ինտերպոլը» ձերբակալի իրեն
Քաղաքական
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն, զննություններ կատարել նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Աժ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ։
«Թեմային ծանոթ եմ մամուլում տարածված տեղեկատվությունից։ Տվյալ անձի նկատմամբ որոշում է կայացվել ներգրավվել որպես մեղադրյալ և հետախուզում է հայտարարվել։ Հետախուզում հայտարարելուց հետո իրավական մարմինները քննչական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են կատարել, դրա արդյունքում գտել են, թե որտեղ է Միհրան Պողոսյանը գտնվում։ Խոսքերից ենթադրում եմ, որ նա Հայաստանում չի գտնվում։ Հետևավար, պետք է ձեռնարկվեն միջոցառումներ՝ իրեն «Ինտերպոլի» միջոցով Հայաստան տեղափոխելու համար։ Բայց, եթե Պողոսյանը հայտարարում է իր գտնվելու վայրի մասին, ապա իմաստը ո՞րն է, որ «Ինտերպոլը» ձերբակալի իրեն, մնա այլ պետության մեկուսարանում։ Միանգամից կարող է դիմում գրել քննիչին, և քննիչը կկազմակերպի իր տեղափոխումը Հայաստան, եթե, իհարկե, նա ուզում է վերադառնալ Հայաստան»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք օրինական է խուզարկություններ անելը սեփականություն հանդիսացող տարածքներում, եթե սեփականատերը երկրում չէ, պատգամավորը պատասխանեց․ «Եթե կա դատարանի որոշում, ապա, այո՛, դա օրինական է, քանի որ խուզարկության ընթացքում կարող են հայտնաբերել ինչպես իրեն՝ հետախուզվող անձին, այնպես էլ օրենքով արգելվող, գործի հետ առնչություն ունեցող իրեր։ Իհարկե, կողմը կարող է բողոքարկել դատարանի որոշը։ Եթե վերադաս դատարանը սխալ է համարում առաջին ատյանի դատարանի որոշումը, ապա խուզարկության արդյունքները չեն դիտարկվում որպես ապացույց»,-նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն։
Ասպրամ Փարսադանյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան