Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան  Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ):

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով: Վարչապետն անդրադարձել է մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ապա դեկտեմբերի 16-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ անկախացումից ի վեր Հայաստանում տեղի են ունեցել առաջին ազատ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունները, որոնք այդպիսին են որակվել նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես հաջորդ քայլ ՀՀ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում ժողովրդավարությունն ինստիտուցիոնալ և տնտեսապես հզորացնելու ուղղությամբ, և այդ գործընթացում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը:

Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության և ջերմ հյուրընկալության համար: Նա ողջունել է Հայաստանի բարեփոխումները ժողովրդավարության զարգացման ուղղությամբ և նշել, որ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը պատրաստ է փորձի փոխանակման և խորհրդատվության միջոցով զարգացնել պառլա­մեն­տարիզմի մշակույթը, նպաստել հայ-ամերիկյան կապերի և միջխորհրդարանական համագործակցության սերտացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱՄՆ կոնգրեսականների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական բարեփոխումների իրականացմանը, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, թավշյա հեղափոխության և հետագա բարեփոխումների մեջ երիտասարդների ներգրավվածությանը, քաղաքական կյանքում և կառավարման ոլորտում կանանց դերի բարձրացմանը, խորհրդարանական կառավարման համակարգի գործունեությանը և այլն:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի ժողովրդավարության մասին, ընդգծել է՝ Հայաստանի, հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է և հավատամք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական կողմնորոշում: Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման միտումներին, կառավարության ղեկավարը ներկայացրել է արձանագրված աճի ցուցանիշները և նշել, որ իրականացվել և իրականացվում են մենաշնորհների վերացմանը, ստվերի կրճատմանը, աշխատատեղերի ստեղծմանը միտված հետևողական քայլեր: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներառական տնտեսական աճի ապահովումն է, և այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքրական է համագործակցությունը ենթակառուցվածքների, նորարարությունների, տեխնոլոգիաների ոլորտներում:

ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել՝ իրենց աջակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումների իրականացմանը և հայ-ամերիկյան բարեկամության հետագա խորացմանը

ԱՄՆ Կոնգրեսում գործող «House Democracy Partnership» (HDP) երկկուսակցա­կան հանձնաժողովի գործունեության նպատակն է հետխորհրդա­յին երկրների ու անցումային փուլում գտնվող պետությունների խորհրդա­րանների հետ փորձի փոխա­նակման ու խորհրդատվության միջոցով զարգացնել պառլամենտարիզմի մշակույթը, մեծացնել խորհրդարան­ների դերն ու ակտիվացնել երկ­կողմ միջխորհրդարանական կապերը: Հանձնաժողովն ունի 20 անդամ: Հանձնաժողովի գործընկեր խորհրդարանների թիվը 21-ն է, որոնց թվում են` Վրաստանը, Ուկրաինան, Լիբանանը, Ղրղզստանը և այլն: Կառույցի հետ համագործակցության ձևաչափը նախատեսում է երկկողմ խորհրդարանական այցեր, աշխատան­քային խմբերի խորհրդատվություններ և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված