Հրդեհ Թաիրովի փողոցում. տուժածներ չկան
Հասարակություն
Ապրիլի 18-ին, ժամը 12:09-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:30-ին, մարվել՝ 12:50-ին:
Ամբողջությամբ այրվել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի սրահը և մասամբ ջերմահարվել «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի ետնամասի թափարգելը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան